ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

armeconomedia.org

Միջազգային

  • 14:29 Օգոստոս 24, 2010 | Միջազգային
    Փորձագետ. Բուշերի ատոմակայանը չի խանգարի հայ-իրանական էներգետիկ համագործակցությանը
    Բուշերի ատոմակայանի գործարկումը Իրան - Հայաստան էներգետիկ համագործակցության վրա որեւէ բացասական ազդեցություն չի ունենա: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի էներգետիկ հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը: Մասնավորապես, փորձագետի խոսքով, գազի եւ էլեկտրաէներգիայի մասով արդեն իսկ կնքված պայմանագրերում ծավալների փոփոխություններ չեն լինի: «Ես կարծում եմ, որ Բուշերի ատոմակայանի թողարկումը այդ առումով որեւիցե էական բան չի փոխի», - ասել է նա...
  • 14:15 Օգոստոս 24, 2010 | Միջազգային
    Փորձագետ. Իրանը կարող է միանալ Հայաստանի ատոմակայանի շինարարությանը
    Ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությունը շատ կարեւոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար, քանի որ թույլ կտա ոչ միայն լրացնել շահագործումից դուրս եկող ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի բացը, այլեւ ավելացնել էժան էլեկտրաէներգիայի առաջարկը: Այդ մասին հայտարարել է «Էներգետիկայի եւ ֆինանսների ինստիտուտ» հիմնադրամի ավագ փորձագետ Սերգեյ Կոնդրատեւը, հաղորդում է EnergyLand.info-ն...
  • 12:16 Օգոստոս 16, 2010 | Միջազգային
    Թուրքմենական նավթը սկսեց հոսել Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով
    Եվրոպայի երկրներին վառելանյութ մատակարարող Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղով սկսել է թուրքմենական նավթի տարանցումը։ Այդ մասին հայտնել է BP ընկերությունը, որի տվյալների համաձայն՝ թուրքմենական հումքը կազմում է մեկ օրում 800 հազար բարել տարողություն ունեցող նավթամուղով տարանցվող նավթի ամբողջ ծավալի 5%–ը...
  • 10:26 Օգոստոս 14, 2010 | Միջազգային
    Վրաստանը Հայաստանին պարտք է 17 միլիոն դոլար
    Վրաստանը 17 վարկատու-երկրներ ունի, որոնց ընդհանուր առմամբ, պարտք է 645 մլն 730 հազար դոլար, այդ թվում Հայաստանին՝ 16 մլն 974 հազար դոլար: Վարկատուների ցանկում են նաեւ Ադրբեջանը՝ 14 մլն 243 հազար, Թուրքիան՝ 32 մլն 936 հազար, Իրանը՝ 11 մլն 137 հազար, Ռուսաստանը՝ 117 մլն 438 հազար, ԱՄՆ-ը՝ 36 մլն 787 հազար, Ֆրանսիան՝ 6 մլն 94 հազար դոլար...
  • 16:07 Օգոստոս 10, 2010 | Միջազգային
    Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ԱԷԿ-ի կառուցման մասին համաձայնագիրը
    Թուրքիայի Ազգային մեծ ժողովը երեկ վավերացրել է մայիսին Անկարայի և Մոսկվայի միջև ստորագրված` Թուրքիայի տարածքում ատոմակայան կառուցելու մասին համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` ռուսական ընկերությունը Մերսինի շրջանի Աքքույու տարածքում կառուցելու է 4,8 հազար մեգավատ հզորությամբ առաջին ատոմակայանը:
  • 10:38 Հուլիս 26, 2010 | Միջազգային
    ԹԻՄՈԹԻ ԳԵՅԹՆԵՐ - ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
    ԱՄՆ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները` նշելով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի ի հայտ գալու հավանականությունը բավականին փոքր է: ԱՄՆ ֆինանսների նախարարի գնահատմամբ` ԱՄՆ տնտեսության վերականգնման միտումներն ակնհայտ են. զգալի աճել են մասնավոր ներդրումները, ստեղծվել են նոր աշխատատեղեր...
  • 17:25 Հուլիս 23, 2010 | Միջազգային
    Վրացի չինովնիկները գրպանել են Հայաստանի համար նախատեսված փողերը
    Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները պետությանը 2,138 լարի (ավելի քան 1 մլն դոլար) վնաս հասցնելու կասկածանքով ձերբակալել են «ԳրուզՌոսէներգոյի» նախկին գլխավոր տնօրեն Գեորգի Շերաձեին եւ նրա տեղակալ Շոթա Մաիսուրաձեին։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կառավարության որոշմամբ` 2003 թվականի նոյեմբերի 3-ին Վրաստանի եւ Հայաստանի էներգոհամակարգերը միացնող 400 կիլովոլտանոց հաղորդիչ գծերի վերականգնման համար 8 մլն լարի է տրամադրվել։ Նշված հատվածում պետք էր 500 կիլովոլտանոց հաղորդիչ անցկացնել...
  • 15:33 Հունիս 23, 2010 | Միջազգային
    ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿ ԿԿԻՐԱՌՎԻ ՆԱԵՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
    Ֆրանսիան, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի օրինակով, արդեն հաջորդ տարի բանկային գործունեության նկատմամբ կկիրառի նոր հարկատեսակ, ընդ որում բանկերի համար սահմանված այս նոր հարկատեսակից ստացված եկամուտներն արդեն իսկ ընդգրկված են 2011 թվականի բյուջեի նախնական նախագծում: Ինչպես նշվում է այս երեք երկրների Էկոնոմիկայի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ` բանկային գործունեության նկատմամբ նոր հարկատեսակի կիրառումը երկրների համատեղ տնտեսական քաղաքականության մի մասն է կազմում: Հիշեցնենք, որ մինչև այս բանկային գործունեության նկատմամբ նոր հարկատեսակի կիրառման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը` նշելով, որ այն կկիրառվի արդեն 2011 թվականի հունվարի 1-ից...
  • 16:13 Հունիս 12, 2010 | Միջազգային
    Աշխարհում 11,2 մլն միլիոնատեր կա
    Աշխարհում 11,2 մլն միլիոնատեր կա՝ 14 տոկոսով ավելի, քան 2009 թվականին։ Ինչպես հայտնում է ВВС-ն, Համաշխարհային տնտեսության ղեկավարման ներքո գտնվում է 111,5 տրիլիոն դոլար։ Ամենաշատ թվով միլիոնատերեր կան ԱՄՆ-ում: Երկրորդ տեղում Ճապոնիան է, երրորդում՝ Չինաստանը։ Նրանց հետեւում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան եւ Ֆրանսիան...
  • 11:35 Հունիս 07, 2010 | Միջազգային
    G20-ը համաշխահային Էկոնոմիկան նախկինի պես խոցելի Է համարում
    Համաշխարհային Էկոնոմիկան «վերականգնվում Է, բայց դրա վիճակը մնում Է խոցելի»: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությունն Է բովանդակում «Քսանի խմբի» ֆինանսական գերատեսչությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների խորհրդակցության արդյունքների վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարությունը: Երկօրյա հանդիպումն իր աշխատանքն Է ավարտել Հարավային Կորեայի Պուսան քաղաքում: Խորհրդակցությունում քննարկվել են համաշխարհային ֆինանսական համակարգն առողջացնելու եւ այս գործընթացի վրա Հունաստանի պարտային հիմնախնդրի ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղիները...
  • 12:04 Մայիս 10, 2010 | Միջազգային
    Ով է խաղում եվրոյի դեմ
    Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները համաձայնեցրել են եվրոյի աջակցության մեխանիզմը: Ձեռնարկվելու են արտակարգ միջոցներ, որոնք վերաբերում են ընդհանուր առմամբ 500 միլիարդ եվրո արժողությամբ վարկերի եւ երաշխիքների տրամադրմանը: Փողը հատկացվելու է վարկի տեսքով, բյուջեի կայունացման գործողությունների կոնկրետ ծրագրերով...
  • 17:07 Մայիս 05, 2010 | Միջազգային
    Համաշխարհային տնտեսությանը նոր ճգնաժամ է սպառնում. ԱՄՀ ղեկավար
    Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը չի բացառում համաշխարհային տնտեսության մուտքը ճգնաժամի նոր փուլ՝ աշխարհի մի շարք արդյունաբերական երկրներում աննախադեպ պետական պարտավորությունների աճի պատճառով։ Ըստ նրա՝ «անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ հունական ճգնաժամի տարածումը ողջ Եվրոպայում կանխելու համար»։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Սրտոս-Կանը հայտնել է, որ Պորտուգալիան արդեն ձեռնարկել է համապատասխան միջոցներ։ «Ինչ վերաբերում է եվրոյի գոտու մյուս երկրներին, ապա նրանք ավելի բարվոք վիճակում են, իսկ Ֆրանսիայի և Գերմանիայի համար ոչ մի իրական վտանգ չկա»,- ընդգծել է ԱՄՀ ղեկավարը...
  • 16:19 Ապրիլ 30, 2010 | Միջազգային
    Ապրիլին եվրոգոտու էկոնոմիկայի նկատմամբ վստահությունը մեծացել է
    Ապրիլին եվրոգոտու էկոնոմիկայի նկատմամբ գործարար եւ սպառողական վստահության հանրագումարային ինդեքսն աճել է մինչեւ 100,6 կետ, ինչն ամենաբարձր մակարդակն է 2008 թվականի մայիսից ի վեր: Այս տվյալները հրապարակել է Եվրահանձնաժողովը: Վերանայված տվյալների համաձայն` մարտին այդ ցուցիչի արժեքը կազմել է 97,9 կետ, այլ ոչ թե 97,7 կետ, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր...
  • 11:35 Ապրիլ 24, 2010 | Միջազգային
    AXA ապահովագրական ընկերությունը պարտավորվել է ցեղասպանության զոհերի ժառանգներին վճարել 11,5 միլիոն դոլար
    AXA ապահովագրական ընկերությունը կվճարի ցեղասպանության զոհերի ժառանգների պապերի ավանդները...
  • 16:33 Ապրիլ 16, 2010 | Միջազգային
    ՕՊԷՔ-ի բառել նավթի գինը աճել Է մինչեւ 83,3 դոլար
    ՕՊԷՔ-ի նավթային «զամբյուղի» գինը ապրիլի 15-ին աճել Է բառելի դիմաց մինչեւ 83,3 դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է կազմակերպության՝ այսօր տարածած տեղեկատվության մեջ...
  • 16:11 Ապրիլ 16, 2010 | Միջազգային
    Ռուսաստանի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակում կան 4 հայազգի գործարարներ
    Forbes Russia ամսագիրը հրապարակել է 2010թ.-ի Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Ցուցակում ներկայացված գործարարների ընդհանուր կարողությունը վերջին տարում աճել է 2 անգամ և կազմել 297 միլիարդ դոլար: Ռուսաստանի 100 ամենահարուստ մարդկանց ցուցակում են հայտնվել 4 հայազգի գործարարներ:
  • 14:56 Ապրիլ 15, 2010 | Միջազգային
    ԱՄՀ - 2011թ.-ին զարգացած երկրներում աղքատության մակարդակը կտատանվի 9%-ի սահմաններում
    Այսպիսի կանխատեսում են ներկայացրել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանները: Վերջիններիս գնահատմամբ` զարգացած երկրների համար աղքատության բարձր մակարդակը կդիտարկվի որպես առավել կարևոր հիմնախնդիր` համաշխարհային տնտեսության վերկականգնման համատեքստում...
  • 14:42 Ապրիլ 15, 2010 | Միջազգային
    2010թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 11,9%-ով
    2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Չինաստանում գրանցվել է 11,9% տնտեսական աճ: Ինչպես նշվում է Չինաստանի Պետական վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներում` Չինաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունն առավել զգալի է եղել 2009 թվականի առաջին եռամսյակում, երբ այս երկրի ՀՆԱ-ն գրանցել էր վերջին 10 տարիների ընթացքում ռեկորդային ցածր` 6,1% աճ...
  • 12:01 Ապրիլ 15, 2010 | Միջազգային
    BRIC-ն ամրապնդում է իր դիրքերը
    Այսօր` ապրիլի 15-ին, Բրազիլիայում կկայանա BRIC անդամ երկների` Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարների հանդիպումը, որի շրջանակներում նախատեսվում է քննարկել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությունները և հետճգնաժամային զարգացման միտումները...
  • 14:30 Ապրիլ 14, 2010 | Միջազգային
    Daimler-ը հեռանում է Իրանից. պատժամիջոցների նոր փուլի մեկնարկը
    Գերմանական Daimler ավտոարտադրողը, քաղաքական նկատառումներից ելնելով, նախատեսում է կրճատել բիզնեսն Իրանում։ Այս մասին հայտարարել է կոնցեռնի ղեկավար Դիտեր Ցետշեն։ «Հաշվի առնելով քաղաքական զարգացումները՝ կոնցեռնը նախատեսում է ազատվել Iranian Diesel Engine Manufacturing ընկերությունում իր 30%-անոց մասնաբաժնից»,- ասել է նա...
1 2 »