Տուրիզմ
-
16:10 Հունիս 12, 2010 | Տուրիզմ
Ոլորտի պատասխանատու. 2010-ի սկիզբը Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի առումով բավական խոստումնալից է
2010 թվականի տվալներն իրենցով բավական նման են 2008-ի տվյալներին։ «Իսկ 2008-ը զբոսաշրջության առումով Հայաստանի համար բավական հաջող տարի էր։ Այնպես որ, այս տարվա ցուցանիշները գրեթե նույնն են, ինչ որ 2008 թվականի տվյալները»,- նշեց Հակոբյանը՝ ավելացնելով, որ պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամով, աննպաստ էր հատկապես անցած տարին։ «Իսկ ընդհանրապես, չէի ասի, թե տարածաշրջանային այլ երկրների համեմատությամբ Հայաստանում հյուրանոցների գները ֆանտաստիկ թանկ են»,- ասաց Հակոբյանը՝ չկարողանալով, սակայն, չհամաձայնել լրագրողների այն դիտարկմանը, թե հայաստանցիների համար ներքին զբոսաշրջությունը բավական թանկ է (նրա խոսքով՝ «որոշակիորեն թանկ»)։ «Ինչ վերաբերում է Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցների զբաղվածության մակարդակին, սեզոնի պիկային շրջանում այն հասնում է 80-100 տոկոսի, իսկ մարզերում գտնվող հյուրանոցներում՝ մինչեւ 45 տոկոսի»,- ամփոփեց Հյուրանոցների ասոցիացիայի փոխնախագահը...
-
09:58 Մայիս 20, 2010 | Տուրիզմ
Հնարավոր միջոցները կձեռնարկվեն Տաթեւի ճոպանուղու աշխատանքները ժամանակին ավարտելու համար
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է 80 մլն դրամ հատկացնել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը` Տաթեւի վանական համալիրի ճոպանուղու կառուցմանը խոչընդոտող էլեկտրահաղորդման 6 հենասյուները տեղափոխելու նպատակով:
Ինչպես այսօր Կառավարության նիստում նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Հալիձորի համայնքը Տաթեւի հետ կապող ճոպանուղու շինարարական աշխատանքների ընթացքում որոշ ենթակառուցվածքների տեղափոխման խնդիրներ են առաջացել, այդ իսկ պատճառով աջակցություն է ահրաժեշտ...
-
10:33 Մայիս 14, 2010 | Տուրիզմ
Ա. Ղազարյան. Հայաստանի զբոսաշրջության ոլորտը զարգանալու մեծ պոտենցիալ ունի
«Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասը սփյուռքահայեր են: Սակայն CAPS-ը կարողացել է օգտագործելով սփյուռքահայերի ներուժն ու իրականացելով մի քանի փորձնական ծրագրեր, օտարերկրացիների մոտ պրոպագանդել Հայաստանն ու ավելացնել զբոսաշրջիկների թիվը...
-
16:53 Փետրվար 22, 2010 | Տուրիզմ
Հայկական զբոսաշրջային ինդուստրիան հետզհետե կորցնում է գրավչությունը
Հարցազրույց Իտալիայում տուրիզմի զարգացման (ATDA) և USAID/CAPS մարկետինգի գծով հայկական գործակալության խորհրդատու Ն. Պասկուալի հետ: