ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

armeconomedia.org
Հարկեր և մաքսեր

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17:48 Հուլիս 01, 2010

Լյուքսեմբուրգում Եվրամիության 27 երկրների ֆինանսների և էկոնիմիկայի նախարարները որոշում են ընդունել` ստեղծել հարկային ոստիկանություն` Eurofisc: Այն լինելու է ազգային հարկային տեսչությունների կողմից ստեղծված ցանց, որը զբաղվելու է ԱԱՀ-ից խուսափելու անդրսահմանային խախտումների դեմ պայքարով:
Հարկային տեսչությունների միջև համագործակցությանը մեծ արդյունավետություն հաղորդելու և ԱԱՀ-ի գծով խարդախությունների դեմ պայքարի համար ԵՄ անդամ երկրների կողմից միջոցներ տրամադրելու նպատակով նախարարները հանդես են եկել ընդհանուր մոտեցման օգտին:
Eurofisc-ի շրջանակներում նաև փոխանակվելու են ԱԱՀ-ի անդրսահմանային խարդախությունների նոր տեսակների մասին տվյալները և լուսաբանման բազմակողմանի մեխանիզմներ են օգտագործվելու: ԱԱՀ-ի հետ կապված խարդախություններն ամեն տարի բազմամիլիոնանոց վնաս են պատճառում ԵՄ երկրների ազգային բյուջեներին: Խոսքն այստեղ, այսպես կոչված, «կարուսելային» գծագրերի մասին է, երբ ԵՄ տարբեր երկրներում ապրանքներ են վաճառվում մի շարք ընկերությունների կողմից` առանց պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման:
Հանդիպման ընթացքում նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավունք տալ Եվրոպական վիճակագրական գործակալությանը (Eurostat) աուդիտ անցկացնել այն երկրներում, որոնք կկասկածվեն տվյալները կեղծելու մեջ: ԵՄ նախագահ Հերման Վան Ռոմպեյն ասել է, որ բյուջետային և մակրոտնտեսական վերահսկողության ոլորտում Միության երկրները կարող են «արագ առաջընթաց» արձանագրել:
ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները կարևորել են բյուջետային օրենքները խախտող երկրների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը: Սակայն քանի դեռ դրա վերաբերյալ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, պատժամիջոցների կիրառման ձևն ու եղանակը շարունակում են մնալ անհայտ:
Ըստ Financial Times-ի՝ ֆինանսների նախարարները կողմ են եվրոպական բանկերի նկատմամբ հարկերի կիրառման գաղափարին: Սակայն նրանք դեռ շարունակում են բանավիճել այդ հարկից ստացվող եկամուտների օգտագործման հարցի շուրջ:
ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիան այլևս չի քողարկում կենսաթոշակային բարեփոխումների նախագծի մանրամասնությունները, որով նախատեսվում է բարձրացնել թոշակի անցնելու տարիքը, ինչպես նաև բարձրացնել հարկերը կապիտալից ստացված եկամուտների և բարձր եկամուտ ունեցողների նկատմամբ:
Միջոցառումների պարզաբանման ժամանակ Աշխատանքի նախարարը ընդգծել է Ֆրանսիայի նախագահի, վարչապետի և կառավարության մտադրությունը այդ բարեփոխումները իրականացնելու վերաբերյալ:
Այդ բարեփոխումների առանցքային միջոցառումներն են.
 Ֆրանսիայում 69,783 եվրոն գերազանցող հարկվող եկամտի համար եկամտահարկի ամենաբարձր 40% դրույքաչափը կաճի մինչև 41%-ի և դրույքաչափի 1%-ով բարձրացումը կստեղծի 230 մլն եվրոյի լրացուցիչ եկամուտ:
 Դիվիդենտների համար տրամադրվող հարկային արտոնությունը կվերացվի, և այդ փոփոխության հետևանքով 2011թ. ակնկալվում է ստանալ 645 մլն եվրոյի լրացուցիչ եկամուտ:
 Արժեթղթերի և պարտատոմսերի վաճառքից ստացվող եկամուտները նույնպես կսկվեն հարկվել եկամտահարկով, ինչը կապահովի լրացուցիչ 180 մլն եվրոյի եկամուտ:
 Թոշակի անցնելու տարիքը Ֆրանսիայում 60 տարեկանից կաճի մինչև 62 տարեկան 2018 թվականին (յուրաքանչյուր տարի թոշակի անցնելու տարիքը կավելանա 4 ամսով): Այս փոփոխությունը հնարավորություն կտա կառավարությանը տնտեսել ավելի քան 18 մլրդ եվրո մինչև 2018 թվականը:
 Միաժամանակ, կառավորությունը` իր կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում նախատեսում է 10 տարով հավասարեցնել պետական ծառայողների և մասնավոր հատվածի աշխատողների կողմից կատարվող սոցիալական վճարումների դրույքաչափերը` համապատասխանաբար 7.85% բարձրացնելով մինչև 10.55%
Փոփոխությունների վերջնական տարբերակը նախատեսվում է ներկայացնել նախարարների խորհրդին 2010թ. հուլիսի 13-ին:

ԻՌԼԱՆԴԻԱ
Իռլանդիայի Եկամուտների վարչությունը հունիս 17-ին հրապարակել է 2010թ. ֆինանսական ակտի 149-րդ հոդվածում ներկայացված` որոշակի գործարքների պարտադիր բացահայտմանը վերաբերող խորհրդատվական փաստաթուղթ և պարզաբանող նախագիծ:
Օրենսդրությունը պահանջում է հարկերի վճարումից խուսափող սխեմաների խորհրդատուներից բացահայտել այդ սխեմաների վերաբերյալ տեղեկատվությունը, երբ դրանք առաջին անգամ կկիրառվեն կամ արդեն իսկ կիրառելի են (պատրաստ են):
Բացահայտման ռեժիմի ներդրման առաջնային նպատակը վաղ արձագանքնման համակարգի ստեղծումն է Եկամուտների վարչության համար` այն հարկային սխեմաների մասով, որոնք հարկային եկամուտները վտանգելու հավանականություն ունեն: Հարկերի վճարումից խուսափելու սխեմաների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալով վաղ փուլում, մինչև որ հարկային եկամուտների կորուստը դառնում է ակնհայտ, կառավարությունը կարող է որոշում կայացնել դադարեցնել այդ սխեմաները մինչև իրական վտանգի հասնելը:
Բացահայտման նոր կանոնները ազդեցություն չեն ունենալու ամենօրյա խորհրդատվությունների կամ հարկային պլանավորման վրա, որոնց ժամանակ կարող են կիրառվել օրենքով սահմանված հարկային արտոնությունները:


ԲԵԼԳԻԱ
Օտարերկրյա կառուցապատողները այլևս պարտավոր չեն գրանցվելու Բելգիայում` ԱԱՀ-ի 6% նվազեցված դրույքաչափից օգտվելու համար:
2010 թվականի հունիսի 7-ի պաշտոնական թերթում հրապարակվել է 2010 թվականի հունիսի 2-ի որոշումը, որով լրացում է կատարվել ԱԱՀ-ի նվազեցված դրույքաչափի կիրառման վերաբերյալ N20 որոշման մեջ: Փոփոխությունը ուժի մեջ է մտել 2010 թվականի հունիսի 7-ից:
Այդ փոփոխությամբ չեղյալ է համարվել այն կանոնը, համաձայն որի օտարերկրյա կառուցապատողները կարող էին օգտվել ԱԱՀ-ի 6% նվազեցված դրույքաչափից, եթե գրանցված լինեին Բելգիայում:
ՇՎԵՑԱՐԻԱ
Խնայողությունների դիմաց վճարված տոկոսից պահվող հարկի փոխանցում Եվրամիության անդամ պետություններին
2009 թվականի համար Շվեցարիան խնայողությունների դիմաց վճարվող տոկոսներից աղբյուրի մոտ պահվող հարկից 534.8 մլն CHF (մոտավորապես 383 մլն եվրո) փոխանցել է Եվրամիության անդամ-պետություններ:
Սկսած 2005 թվականի հուլիսի 1-ից Շվեցարիան աղբյուրի մոտ պահվող հարկով հարկում է Եվրամիության անդամ-պետությունների ռեզիդենտների կողմից Շվեցարական բանկերում կատարված խնայողությունների դիմաց վճարվող տոկոսները: 2008 թվականի հուլիսի 1-ից աղբյուրի մոտ պահվող հարկը 15%-ից բարձրացվել է մինչև 20%-ի: Այլընտրանքորեն, բանկային հաշվի սեփականատերը կարող է համաձայնվել տեղեկատվության փոխանակմանը Շվեյցարիայի և իր երկրի հարկային մարմինների միջև: 2009 թվականին, ընդհանուր առմամբ, 33,000 հաշվետվություն է փոխանցվել Եվրամիության անդամ-պետություններ:
Համաձայն Շվեցարայի և Եվրամիության միջև խնայողություններին վերաբերող դիրեկտիվ համաձայնագրին.
• Աղբյուրի մոտ պահվող գանձված ընդհանուր հարկի 75%-ը փոխանցվում է խնայողական հաշիվներ ունեցողների Եվրամիության անդամ երկրներ:
• 25%-ը մնում է Շվեցարիայում:
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
2010թ. հունիսի 10-ին Եվրոդատարանը ներկայացրել է իր դիրքորոշումը Պորտուգալիայում կիրառված հարկային համաներման վերաբերյալ: Ըստ Եվրոդատարանի` 2005թ. հարկային համաներման օրենսդրությունը, որը հնարավորություն էր տալիս կիրառել 2.5% դրույքաչափով տուգանք միայն պորտուգալական պետական պարտատոմսերում կատարվող ներդրումների համար (5% տուգանքի փոխարեն մնացած այլ ակտիվներում ներդրում կատարելու դեպքում), անհամատեղելի է կապիտալի ազատ տեղաշարժի հետ:
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ
2010թ. հունիսի 17-ին կայացած Եվրախորհրդի նիստում կայացվել է որոշում, համաձայն որի.
- անդամ-պետությունները պետք է մշակեն ֆինանսական ինստիտուտների հարկման (բանկային հարկ) վերաբերյալ իրենց մոտեցումները` հարկային բեռի արդարացի բաշխումը երաշխավորելու նպատակով,
- պետք է ուսումնասիրվեն գլոբալ ֆինանսական գործարքների հարկման վերաբերյալ մոտեցումները,
- վերը նշված երկու հարկատեսակները կքննարկվեն նաև Տորոնտոյում կայանալիք G-20 նիստին:
ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԲԵԼԱՌՈՒՍ
Բելառուսը հետաձգել է Ռուսաստանի և Ղազախստանի հետ մաքսային միության ստեղծման գործընթացը, որը նախատեսվում էր ստեղծել 2010թ. հուլիսի 1-ին: Միության ստեղծման համաձայնագիրը վավերացնող օրենքի նախագիծը ընդգրկվել էր Բելառուսի ներկայացուցիչների պալատի հունիսի 14-ի նիստի օրակարագում` հիմք ընդունելով ԱՊՀ-ի գծով միջազգային հարաբերությունների հանձնաժողովի առաջարկությունը:
Ռուսաստանի և Ղազախստանի միջև մաքսային միության համաձայնագրում նախատեսված են դրույթներ` ԱԱՀ-ի հավաքագրման, մաքային արժեքի հայտարարագրման և վերահսկման, ծագման երկրի հաստատման վերաբերյալ և ապահովում է մաքսատուրքի վճարումից ազատում և նախընտրելի սակագներ` այլ առևտրային պարզեցումների հետ մեկտեղ:
Մաքսազերծման և ապրանքների տրամադրման ժամկետը 3 օրից կրճատվել է մինչև 1 օր, սակայն ժամկետի 10-օրյա հետաձգումը որոշ դեպքերում կարող է կիրառվել:
Մաքսային միությունից դուրս ներմուծումներից մաքսատուրքը վճարվելու է միջազգային հաշվին և բաշխվելու է Ռուսաստանի` 87.97%, Ղազախստանի` 7.33% և Բելառուսի` 4.7% միջև, եթե այն մասնակցելու է միությանը: ԱԱՀ և ակցիզային հարկը ազգային հաշիվներից ուղղակիորեն փոխանցվելու է անդամ-պետությունների բյուջեներ: Ներմուծողները առաջին անգամ պետք է ուշադիր լինեն գումարներ փոխանցելիս, քանի որ հետագայում շատ դժվար է լինելու ուղղել կատարված սխալը:
Միության անդամ-պետությունների միջև ներքին առևտրի ժամանակ ԱԱՀ-ի դրույքաչափը ապրանքներ վաճառողի համար մեկ երկրում (արտահանողը) կազմելու է 0%, մինչդեռ այլ երկրի գնորդը (ներմուծողը) կվճարի ԱԱՀ: Ռուսաստանում ԱԱՀ-ի դրույքաչափը կազմում է 18%, Բելառուսում` 20% և Ղազախստանում` 12%:
Ռուսաստանի ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք ներգրավված են օտարերկրյա առևտրի մեջ ավելի քան մեկ տարի և ունեն լավ վարկանիշ, կարող են օգտվել “Երաշխավորված տնտեսական օպերատորի” կարգավիճակից, որը հնարավորություն է տալիս նրանց մաքսազերծման ժամանակ օգտվել որոշակի արտոնություններից:
Մաքսային միության ներսում գործող ձեռնարկությունները կարող են նաև ունենալ լրացուցիչ սակագնային արտոնություններ, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատում.
• տեխնոլոգիական սարքավորումների, մասերի, և այլ կցամասերի մասով, որոնք օգտագործվելու են ներդրումային նախագծի շրջանակներում,
• ավտոմեքենաների, ավտոբուսների, բեռնատար ավտոմեքենաների և այլ մեքենաների հավաքման ժամանակ օգտագործվող կցամասերի մասով:
ՈՒԿՐԱԻՆԱ
Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը հայտարարել է հարկային օրենսգիրքը վերանայելու վերաբերյալ կառավարության նախաձեռնության մասին` 2011թ. շահութահարկի դրույքաչափը նվազեցնելու, մինչև 2014թ. ազգային տնետությունը հզորացնելու և երկրի ֆիսկալ հնարավորությունը բարձրացնելու նպատակով:
Ըստ Վարչապետի` շահութահարկի դրույքաչափը 2011թ. 25% տոկոսից նվազեցվելու է մինչև 20%, այնուհետև յուրաքանչյուր տարի այդ դրույքաչափը նվազեցվելու է 1%-ով և մինչև 2014թ. այն կազմելու է 17%: ԱԱՀ-ի դրույքաչափը նույնպես նախատեսվում է նվազեցնել: Համաձայն Ազարովի` սա է այն իրական հարկային բարեփոխումը, որը կբարելավի Ուկրաինայի ներդրումային մթնոլորտը և ազգային գրավչությունը ձեռներցությամբ զբաղվողների համար:
Միաժամանակ, հարկային օրենսգրքում կատարվող փոփոխություններով նախատեսվում է մինչև 2015թ. տարեվերջ փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրել հարկային արտոնություններ:
ՈՒԿՐԱԻՆԱ

2010 թվականի մայիսի 17-ին Ուկրաինայի պետական հարկային ծառայությունը հրապարակել է No.341 հրաման` պարզաբանելով հարկային գնահատականների դեմ բողոքարկման գործընթացը: Հրամանով վերահաստատվել է, որ բողոքը վերադաս հարկային մարմին կարող է ներկայացվել միայն այն տարածքային հարկային տեսչություն ներկայացնելուց հետո: Բողոքարկման ժամկետի և հարկային պարտավորությունների առաջացման վերաբերյալ կանոնները նույնպես պարզաբանվել են:

ՌՈՒՍԱՍՏԱՆ
Օտարերկրյա մայր կազմակերպություններից ստացված անհատույց պարտատոմսերը հարկման ենթակա չեն.
Ֆինանսների նախարարությունն իր 2010 թվականի մայիսի 5-ի N 03-03-06/1/313 նամակով պարզաբանել է, որ եթե ռուսական կազմակերպությունները ստացել են անվճար պարտատոմս օտարերկրյա մայր կազմակերպությունից, որը տնօրինում է ստացող կազմակերպության բաժնետոմսերի 50%-ից ավելիին, ապա այդ պարտատոմսի ստացումը հարկման ենթակա չէ:
Վարձակալված հիմնական միջոցների վերանորոգման մասով ԱԱՀ-ի և շահութահարկի կիրառման պարզաբանում
Դաշնային հարկային ծառայությունը 2010թ. ապրիլի 19-ի նամակով պարզաբանել է, որ վարձակալված հիմնական միջոցների անհատույց վերանորոգումը վարձակալի կողմից ենթակա է ԱԱՀ-ով հարկման: Այդպիսի ԱԱՀ-ն նվազեցվում է վարձատուի մոտ: Եթե վարձակալության պայմանագրով այդպիսի վերանորոգման համար փոխհատուցում նախատեսված չէ, ապա վարձատուն կարող է կատարված ծախսերը նվազեցնել` շահութահարկի հաշվարկման ժամանակ որպես “այլ ծախսեր”:
ՌՈՒՍԱՍՏԱՆ
2010թ. մայիսի 24-ի գրությամբ Ֆինանսների նախարարությունը հաստատել է, որ անհատ բաժնետերերի բաժնի վերագնումը ենթակա է եկամտահարկով հարկման` ընդհանուր սահմանված կարգով: Վերագնման դեպքում հարկը պետք է պահվի հարկային գործակալի կողմից աղբյուրի մոտ: