Հարկեր և մաքսեր
-
11:17 Սեպտեմբեր 01, 2010 | Հարկեր և մաքսեր
ՀՀ պետեկամուտների կոմիտեն 2010-ի 8 ամիսն ամփոփել է գերակատարումներով
2010 թվականը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է գերակատարումներով, ինչը շարունակական բնույթ է կրում: ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա առաջին 8 ամիսների հավաքագրումները գերակատարվել են ե’ւ հարկային, ե’ւ մաքսային մասով: Այսպես. պետբյուջե է մուտքագրվել մոտ 464 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45,9 մլրդ դրամով (ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները):
-
17:13 Օգոստոս 27, 2010 | Հարկեր և մաքսեր
Ներմուծված ավտոմեքենաները հարկ կլինի գրանցել 10 օրվա ընթացքում
«Անձանց թույլ կտրվի ավտոմեքենաները գրանցել օրենքով սահմանված կարգով, այլ ոչ թե ժամանակավոր ներմուծման ռեժիմով»:
Կառավարությունը երեկվա նիստին հավանության է արժանացրել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի ընդունման և կիրառման դեպքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման, մաքսային վճարների ընթացակարգերի պարզեցում և մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրում:
-
17:12 Օգոստոս 19, 2010 | Հարկեր և մաքսեր
Հայաստանի հարկատուների տվյալները հրապարակվելու են ինտերնետում
Հայաստանի կառավարությունը օգոստոսի 19-ին կայացած նիստում սահմանել է, որ հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալները հրապարակվեն միայն հարկային մարմնի ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսուհետ այդ տվյալները մամուլում չեն հրապարկվելու: Որոշումը կայացնելու համար նկատի է առնվել վերջին տարիներին ինտերնետային հասանելիության մակարդակի էական բարձրացումը, ինչպես նաեւ այն, որ այդ ճանապարհով տարեկան կտնտեսվի 8-10 մլն դրամ...
-
13:32 Օգոստոս 03, 2010 | Հարկեր և մաքսեր
2010թ. առաջին յոթ ամիսների հավաքագրումները գերակատարվել են
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2010թ. առաջին 7 ամիսների հավաքագրումները գերակատարվել են և՛ հարկային, և՛ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 338,3 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 34,7 մլրդ դրամով (առանց սոցիալական ապահովագրության վճարների):
Ընթացիկ տարվա 7 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-հուլիս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 60,2 մլրդ դրամով ավելի, իսկ 2008թ. առաջին 7 ամիսների համեմատ` մոտ 3 մլրդ դրամով ավելի գումար (առանց սոցիալական ապահովագրության վճարների)...
-
12:52 Օգոստոս 02, 2010 | Հարկեր և մաքսեր
Հարկայինը` ընդդեմ փաստաբանների
Մյասնիկյանի հարկային տեսչությունը «Կարախանյան եւ ընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ին տուգանել է ավելի քան 8 մլն դրամով, սակայն վարչական դատարանն ընկերությանն ազատել է հիշյալ գումարը վճարելուց: Հարկայինը ներկայացրել է վճռաբեկ բողոք, բայց դրան զուգահեռ քրեական գործ հարուցել ՍՊԸ-ի տնօրեն Արամ Կարախանյանի նկատմամբ:
«Հարկայինի ենթադրությամբ` հնարավոր է, որ ես չարամտորեն խուսափել եմ հարկերը վճարելուց, դրա համար նրանք քրեական գործ են հարուցել, որպեսզի իրենց ենթադրությունները ստուգեն: Բայց խնդիրն այն է, որ առանց փաստի, ենթադրություններով քրեական գործ չեն հարուցում»,- ասում է «Կարախանյան եւ ընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Կարախանյանը:
-
04:16 Հուլիս 16, 2010 | Հարկեր և մաքսեր
Հուլիսի 19-ից հարկային ներկայացուցիչները կսկսեն աշխատանքները 24 հարկատուների մոտ
Հարկային մարմնի ներկայացուցիչները ենթակա են ռոտացիայի առնվազն երեք ամիսը մեկ անգամ, իսկ վերադաս հարկային մարմնի հարկային ներկայացուցիչների աշխատանքները համակարգող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջնորդության և պատճառաբանված հիմնավորման դեպքում` առնվազն վեց ամիսը մեկ անգամ: Հարկային մարմնի ներկայացուցիչները նշանակվում են հարկային մարմնի ղեկավարի հրապարակած գրավոր հրամանով: Հարկ վճարողի մոտ հսկողության անցկացման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 183 օրացուցային օրը` մեկ օրացուցային տարվա համար կամ 250 աշխատանքային օրը` երկու օրացուցային տարվա համար...
-
04:03 Հուլիս 16, 2010 | Հարկեր և մաքսեր
ՊԵԿ-ը վերականգնել է հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի շուրջ 1,5մլրդ դրամը
Միայն 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշիվ-ապրանքագրերի դուրս գրման դեպքերի առնչությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել և մեղադրական եզրակացությամբ դատարաններ է ուղարկվել 8 քրեական գործ: Բացի այդ, Էդուարդ Սարիկյանի խոսքով, քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել և ըստ քննչական ենթակայության` ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության...
-
11:00 Հուլիս 14, 2010 | Հարկեր և մաքսեր
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ IOTA ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ
Հայաստանյան հարկային համակարգը` ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, դարձել է Հարկային մարմինների ներ-եվրոպական կազմակերպության /Intra-European Organisation of Tax Administrations-IOTA/ լիիրավ անդամ: Որոշումը կայացվել է կազմակերպության` հուլիսի 9-ին Բրյուսելում անցկացված 14-րդ Ընդհանուր համագումարում: Այս մասին լրագրողներին մանրամասներ է ներկայացրել ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Սուրեն Ադամյանը:
Ս.Ադամյանի տվյալներով, Հայաստանի հարկային ծառայության անդամակցության հայտը ներկայացվել է այս ամռանը և ստացել անդամների բացարձակ մեծամասնության աջակցությունը: Մինչ գաղտնի քվեարկությունը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը միջազգային գործընկերներին է ներկայացրել վերջին երկու տարվա ընթացքում ՊԵԿ համակարգում իրականացված լայնածավալ բարեփոխումները և առաջիկա անելիքները: Գագիկ Խաչատրյանը մասնավորապես ընդգծել է հարկային ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը: «Հարկային վարչարարության բարեփոխումների գործում ՀՀ ՊԵԿ-ը սերտորեն համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Եվրամիության հետ...
-
17:48 Հուլիս 01, 2010 | Հարկեր և մաքսեր
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լյուքսեմբուրգում Եվրամիության 27 երկրների ֆինանսների և էկոնիմիկայի նախարարները որոշում են ընդունել` ստեղծել հարկային ոստիկանություն` Eurofisc: Այն լինելու է ազգային հարկային տեսչությունների կողմից ստեղծված ցանց, որը զբաղվելու է ԱԱՀ-ից խուսափելու անդրսահմանային խախտումների դեմ պայքարով:
Հարկային տեսչությունների միջև համագործակցությանը մեծ արդյունավետություն հաղորդելու և ԱԱՀ-ի գծով խարդախությունների դեմ պայքարի համար ԵՄ անդամ երկրների կողմից միջոցներ տրամադրելու նպատակով նախարարները հանդես են եկել ընդհանուր մոտեցման օգտին:
-
10:11 Հունիս 24, 2010 | Հարկեր և մաքսեր
Հանրապետության հարկ վճարող 24 կազմակերպություններում կլինեն ՊԵԿ-ի լիազոր ներկայացուցիչներ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այսուհետ որոշ հարկ վճարող կազմակերպություններում կլինեն Պետական եկամուտների կոմիտեի լիազոր ներկայացուցիչներ: Այսօր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած Կառավարության արտագնա նիստում հատատվեց այն 24 կազմակերպությունների ցանկը, որոնցում այսուհետ կլինեն ՊԵԿ-ի լիազոր ներկայացուցիչները:
Ինչպես նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը, այդ կազմակերպությունների ընտրությունը կատարվել է որոշակի չափորոշիչներին համաձայն: Հաշվի է առնվել այն, որ ընկերության նախորդ տարվա իրացման ծավալները պետք է գերազանցեին 4 մլրդ դրամը եւ ցանկացած 3 ամսվա համար ներմուծումների ծավալը պետք է գերազանցեր 500 մլն դրամը: Այդ հիմնավորման համաձայն էլ առանձնացվել էր կազմակերպությունների ցանկ, որում նախնական ընդգրկվել էր 120 կազմակերպություն: «Այդ ցանկից մենք որոշ խմբեր առանձնացրեցինք, որովհետեւ Պետեկամուտների կոմիտեն տվյալ պահին որոշ կազմակերպություններում նպատակահարմար չի գտնում ներկայացուցիչներ ունենալը: Դա վերաբերում է հանրային սպառման, էներգետիկ եւ մի քանի այլ ոլորտներին: Այդ պատճառով 120-ից մենք ընտրեցինք 24 կազմակերպություններ»,-ասաց Ռ. Քոչարյանը...
-
09:55 Հունիս 24, 2010 | Հարկեր և մաքսեր
Գյուղացիները Սամվել Ալեքսանյանի առաջարկած պայմաններին համաձայն չեն
Սամվել Ալեքսանյանին պատկանող Ախուրյանի շաքարի գործարանն իր առաջին արտադրանքը կտա, ու բացումը կլինի հաջորդ շաբաթ: Ի սկզբանե իշխանությունները նոր գործարանի բացումը ներկայացնում էին այնպես, թե դրա գործարկումով ոչ միայն տեղական շաքարավազն էինք գնելու կամ սպառելու, այլև շրջակա համայնքների գյուղացիների համար զբաղվածության խնդիր էր լուծվելու: Այսինքն, գյուղացիները գործարանի հետ համապատասխան պայմանագիր էին կնքելու, որպեսզի ճակնդեղ մատակարարեն: Սակայն այսօր Ազատան, Ախուրյան համայնքների գյուղացիները հրաժարվում են աշխատել գործարանի հետ։ Պատճառը մեկն է. առաջարկած գինը՝ 1 կգ ճակնդեղին 25 դրամ, ձեռնտու չէ:
Չնայած այն խոստումներին, թե կառույցը կմեղմի գործազրկությունը մարզում, շիրակցիներին ճակնդեղ ցանելու և մեծ եկամուտ ստանալու հնարավորություն կընձեռի, գյուղացիներն ամենևին էլ ոգևորված չեն: Օրինակ Ախուրյանում Ճակնդեղ այս տարի քչերն են ցանել։ Ու առհասարակ գտնում են, որ ճակնդեղի բիզնեսը գյուղացուն ոչինչ տալ չի կարող...
-
15:09 Հունիս 22, 2010 | Հարկեր և մաքսեր
Հայտնի են այն ընկերությունները, որտեղ կնշանակվեն հարկային ներկայացուցիչներ
Ֆինանսների նախարարությունը վերջապես կառավարության հաստատմանն է ներկայացրել այն խոշոր ընկերությունների ցանկը, որտեղ պետք է հարկային ներկայացուցիչներ նշանակվեն: Սպասվում է, որ ցանկը կհաստատվի հունիսի 24-ի նիստում: Ցանկում ներառված են ընդամենը 24 կազմակերպություններ, որոնցից, ի դեպ, ոչ բոլորն են հանրությանը հայտնի:
Առաջին հայացքից աչքի է զարնում դեղերի բիզնեսով զբաղվող ընկերությունների մեծ քանակը: Դրանք 4-ն են` «Ֆարմատեք», «Վագա-ֆարմ», «Ալֆա-ֆարմ» եւ «Նատալի ֆարմ»: Այս որոշումը հավանաբար կապված է դեղերի շուկայում առկա գնային տատանումների հետ...
-
10:46 Հունիս 22, 2010 | Հարկեր և մաքսեր
Էլ ավելի օլիգարխիկ
Այս տարվա յուրաքանչյուր ամսվա սկզբում ՀՀ պետեկամուտների կոմիտեն իր կայքում ղողանջ է հնչեցնում, թե «2010 թվականը ՊԵԿ-ը սկսել եւ շարունակում է գերակատարումներով... հավաքագրումները գերակատարվել են` թե հարկային եւ թե մաքսային մասով...»:
Այս տարի փող, իրոք, շատ է հավաքվում, քան անցած տարի: Բայց փող էլ կա, փող էլ. վճարող էլ կա, վճարող էլ: Եւ ուրեմն, ո՞ւմ հաշվին է ավելի շատ փող հավաքում ՀՀ պետեկամուտների կոմիտեն: Անցած շաբաթվա վերջին ՊԵԿ-ը հրապարակեց տեղեկանք, որը հիմնված է «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշների» վրա...
-
14:43 Հունիս 14, 2010 | Հարկեր և մաքսեր
ՀՀ ֆիննախը "համեմատել" է երկու անհամեմատելի ցուցանիշներ
Նյութը կարդացեք ռուսերենով:
-
14:28 Հունիս 01, 2010 | Հարկեր և մաքսեր
ՊԵԿ-ն առաջին 5 ամիսներն ամփոփել է գերակատարումներով
2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել և շարունակում է գերակատարումներով. 2010թ.-ի հինգ ամիսների հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 234մլրդ դրամ, այսինքն` ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 27մլրդ դրամով:
Ընթացիկ տարվա հինգ ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է մոտ 45,4մլրդ դրամով ավելի գումար: Իսկ 2008թ.-ի հինգ ամիսների համեմատ` այս տարվա հինգ ամիսների հավաքագրումները ավելացել են ավելի քան 2մլրդ դրամով...
-
00:35 Մայիս 29, 2010 | Հարկեր և մաքսեր
ՀՀ պետբյուջեի եկամուտները 2010 թ-ի չորս ամիսներին կազմել են շուրջ 233.8 մլրդ դրամ, ծախսերը՝ 243 մլրդ
2010 թվականի հունվար-ապրիլին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 233.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 243 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի, համապատասխանաբար` 70.5 եւ 59.1 տոկոսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 32.2%-ով, ծախսերի գծով` 28.4%-ով...
-
01:34 Մայիս 28, 2010 | Հարկեր և մաքսեր
Եվրամիության և ԱՊՀ անդամ երկրների հարկային նորություններ
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը պարբերաբար ներկայացնում է Եվրամիության և ԱՊՀ անդամ երկրների հարկային նորությունները...
-
09:11 Մայիս 20, 2010 | Հարկեր և մաքսեր
Խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծական 2010թ. մարտ ամսվա
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել ՙԽոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի մարտ ամսվա ամփոփ ցուցանիշները՚ համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2010թ.-ի ընթացքում սպասարկվող 344 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր ցուցանիշների առումով, բացառությամբ իրացումից հասույթի, 2010թ.-ի մարտ ամսին նախորդ տարվա մարտ ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ...
-
17:44 Մայիս 03, 2010 | Հարկեր և մաքսեր
2010 թվականի առաջին 4 ամիսները ՊԵԿ-ն ամփոփել է գերակատարումներով
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2010թ.-ը սկսել եւ շարունակում է գերակատարումներով. 2010թ.-ի չորս ամիսների հավաքագրումները գերակատարվել են եւ' հարկային, եւ' մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել 218մլրդ 106մլն դրամ, պլանային ցուցանիշը գերակատարվել է 22 մլրդ 071մլն դրամով...
-
12:04 Մայիս 03, 2010 | Հարկեր և մաքսեր
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՀ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը պարբերաբար ներկայացնում է Եվրամիության եվ ԱՊՀ անդամ երկրների հարկային նորությունները...