ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

armeconomedia.org
Ֆինանսական շուկա

Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/

  • 15:13 Օգոստոս 26, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    ՀՀ առեւտրային բանկերն ավելի հոռետես են, քան տնային տնտեսուհիները
    Հայաստանի կենտրոնական բանկն այսօր` օգոստոսի 25-ին հրապարակել է գնաճի սպասումների վերաբերյալ 2010 երկրորդ եռամսյակի հարցումների արդյունքները։ Հարցումներն անցկացվել են տնտեսության 3 հատվածներում՝ ֆինանսական կազմակերպություններ, տնային տնտեսություններ եւ իրական հատվածի ոչ ֆինանսական կազմակերպություններ։ Ամենահոռետեսները, պարզվում է, առեւտրային բանկերն են՝ նրանց 67 տոկոսն առաջիկա 12 ամսում գնաճը կանխատեսում են 5,5-8,5 տոկոս միջակայքում։ Համեմատության համար՝ վարկային կազմակերպություններից միայն 43 տոկոսն այդ միջակայքում գնաճային սպասումներ ունի...
  • 17:16 Օգոստոս 23, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    2010թ. II եռամսյակում ՀՀ դրամական փոխանցումների ծավալն ավելացել է 8,3%-ով
    Առեւտրային բանկերի միջոցով դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը 2010թ. երկրորդ եռամսյակում կազմել է 97 մլրդ դրամ (459 575 փոխանցում): Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում փոխանցումների միջազգային համակարգերով կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 71 մլրդ դրամ: 2009թ. երկրորդ եռամսյակի համեմատ այդ ցուցանիշը կրճատվել է 6 մլրդ դրամով: Մեկ փոխանցման միջին ծավալը կազմել է 212 հազ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 7 հազ. Դրամով, կամ 3,2%-ով...
  • 15:30 Հունիս 23, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Տնտեսական իրավիճակն` ըստ Տ. Դավթյանի
    Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է տնտեսության վերականգնման փուլի առաջին արդյունքները։ 2010 թ. առաջին 5 ամիսների համար Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 8.8 % տնտեսական աճը բանախոսը գնահատել է որպես «լավատեսական»: «Եթե նախկինում կար մտավախություն, որ աճի դինամիկան կկրի անկանոն բնույթ, ապա այսօր ճիշտ հակառակ երևույթի ականատեսն ենք: Ֆորմալ առումով խոսելով` 8.8 %-ն իրական աճն է, իսկ անվանական աճն ավելի բարձր է»,- հավաստեց նախարարը...
  • 20:51 Մայիս 14, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Ֆինանսական շաբաթը
    Մայիսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58,932,047 ԱՄՆ դոլար 387.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 51,000,866 ԱՄՆ դոլար 389.44 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով...
  • 10:09 Ապրիլ 29, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Պետական բյուջեի եկամուտներն աճել են 17.4 տոկոսով
    ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 164.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 170.1 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 107.2 և 90.5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով' 22.6%-ով, ծախսերի գծով' 19.9%-ով: 2010 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 6 մլրդ դրամ պակասուրդով' նախատեսված 34.8 մլրդ դրամի դիմաց...
  • 17:47 Ապրիլ 22, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Մոտակա տարիներին բյուջեի դեֆիցիտը կտրուկ նվազեցվում է
    Կառավարության նիստի ավարտին հայտարարությունների բաժնում միջնաժամկետ ծրագրերի մասին խոսել է եկել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Հարցին անդրադարձել է նաեւ վարչապետը. «Պարոն Դավթյանի ասածի տնտեսական տրամաբանությունն այն է, որ մենք մոտակա տարիների ընթացքում կտրուկ նվազեցնում ենք բյուջեի դեֆիցիտը...
  • 12:29 Ապրիլ 20, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 5,5 տոկոսով
    Այս տարվա հունվար-մարտին Հայաստանում համախառն ներքին արդյունքն ընթացիկ գներով կազմել է 568 մլրդ 065,1 մլն դրամ` նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ աճելով 5,5 տոկոսով, իսկ մարտը փետրվարի համեմատ` 43,1 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից, ապրիլի 20-ի շտապ հավաքագրված տվյալներով` արդյունաբերական արտադրանքի ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 177 մլրդ 490.3 մլն դրամ` նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 10,2 տոկոսով, իսկ մարտը փետրվարի նկատմամբ` 7,7 տոկոսով:
  • 12:05 Ապրիլ 20, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է մեկ/երրորդով
    Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 29 տոկոսով: Հիշեցնենք, որ անցած տարի առաջին անգամ խախտվեց արտաքին առեւտրաշրջանառության անշեղ աճը, նախորդ տարվա համեմատ կրճատվելով 27 տոկոսով...
  • 16:41 Ապրիլ 13, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Թանկարժեք մետաղների պետական գները կրկին բարձրացել են
    Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից ապրիլի 12-18-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով...
  • 17:50 Ապրիլ 10, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ ուժի մեջ է 98 շահումով խաղի, 12 խաղատան, 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիա
    Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մարտին տրամադրել է շահումով խաղի 3, խաղատան կազմակերպման 1 լիցենզիա: Միեւնույն ժամանակ, շահումով խաղի կազմակերպման 1 լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվել, եւս 2-ի գործողությունը կասեցվել է...
  • 09:23 Ապրիլ 07, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Ըստ Տ. Դավթյանի` Հայաստանը տնտեսության կայունացման շրջանից անցել է վերականգնման շրջանի
    Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանը տնտեսության կայունացման շրջանից անցել է վերականգնման շրջանի: Այսօր Ազգային ժողովում պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին` նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` ավելացնելով, որ տնտեսական անկման նվազագույն կետին Հայաստանը հասել է 2009 թվականի հունիսին, իսկ օգոստոսից անկումն արդեն դադարել է եւ սկսվել դանդաղ կայունացման ժամանակահատված...
  • 16:27 Ապրիլ 06, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Խաղային բիզնեսը խոշորացվելու է
    Խաղային ոլորտի նորմատիվային դաշտի խստացումները տանելու են ոլորտի խոշորացմանը։ Ըստ ֆինանսների փոխնախախար Վարդան Արամյանի՝ պահանջների խստացման պայմաններում ոչ բոլորն են կարողանում բավարարել այդ պահանջները, քանի որ դա պահանջում է լրացուցիչ ներդրումներ, ռեսուրսներ, կարողություններ...
  • 09:54 Ապրիլ 01, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    ՀՀ կառավարությունը փոխհատուցման մեխանիզմներ կիրականացնի գնաճային ռիսկերի նվազեցման համար
    Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սոցիալական խնդիրները եղել են, կան եւ կմնան առաջնահերթություն. դա է վկայում վերջին տարիներին հատկապես այդ ոլորտին հատկացված մեծ ուշադրությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` նշելով, որ պետությունը իր ունեցած ռեսուրսների շրջանակներում փորձում է մեղմել այն սոցիալական դժվարությունները, որ առաջացել են ճգնաժամային, կառաջանան հետճգնաժամային ժամանակահատվածում...
  • 11:39 Մարտ 31, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Հայաստանի տնտեսությունը «մտել է կայունացման եւ վերականգնման փուլ»
    Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը այսօր հայտարարեց, թե Հայաստանի տնտեսությունը մտել է կայունացման եւ վերականգնման փուլ, որը նախարարի կարծիքով, կարող է տեւել մեկ-մեկուկես տարի...
  • 14:21 Մարտ 26, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Փողերի փոխանցումն արտերկիր արգելվել է. Հրանտ Բագրատյան
    Վերջին ժամանակահատվածում դրամի արժեզրկումն արհեստական չէր, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները, այլ ունի իր կոնկրետ պատճառները...
  • 15:32 Մարտ 24, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Հայաստանում վերջին մեկ շաբաթում դոլարի փոխարժեքը աճել է ավելի քան 10 դրամով
    Վերջին մեկ շաբաթում դոլարի փոխարժեքը Հայաստանում աճել է ավելի քան 10 դրամով կամ 2,4 տոկոսով, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում՝ 5,7 տոկոսով: Արտարժույթի փոխանակման երեւանյան կետերը հինգշաբթի օրը 1 դոլարը գնում են 402-403, վաճառում` 407-408 դրամով, թեեւ առավոտյան բանկերը սահմանել էին վաճառքի ավելի բարձր գներ` 410-415 դրամ...
  • 10:45 Մարտ 23, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Թանկարժեք մետաղների գները` մարտի 22-ից մարտի 28 համար
    ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 22.03.2010-28.03.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով...
  • 14:47 Մարտ 22, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Հայաստանում 2010թ-ի 2 ամիսներին նախորդ տարվա նկատմամբ ՀՆԱ-ն աճել է 3.1 տոկոսով
    Հայաստանում այս տարվա 2 ամիսներին համախառն ներքին արդյունքն ընթացիկ գներով կազմել է 321 մլրդ 650 մլն դրամ` նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ աճելով 3.1 տոկոսով:
  • 15:46 Մարտ 17, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Դոլարը գերազանցեց 400 դրամի սահմանը. տնտեսագետների խոսքով` ազգային արժույթը հավանաբար կշարունակի անկումը
    Տնտեսագետների կանխատեսումներով` «սև երեքշաբթի» (2009 թ. մարտի 3-ին դրամն անկում ապրեց և մարդիկ խուճապահար սկսեցին գնումներ կատարել Երևանում և այլուր) Հայաստանին չի սպառնում, սակայն, որ դրամը գահավիժում է, «արդեն իսկ փաստ է»: Վերջին երկու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտ 5 տոկոսով` այս շաբաթվա կեսին 375-ից հասնելով 392-ի...
  • 12:00 Մարտ 17, 2010 | Պետական ֆինանսներ /Պետական բյուջե, Պետական պարտք/
    Ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկում է սոցիալապես առավել խոցելի խավերին ֆինանսական օժանդակություն ցույց տալու տարբերակները
    «Գնաճի խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում: Այս հարցի շուրջ ՀՀ նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքներով ձեւավորվել է աշխատանքային խումբ` ֆինանսների նախարարի գլխավորությամբ, որում քննարկվում են սոցիալապես առավել խոցելի խավերին ֆինանսական օժանդակություն ցույց տալու տարբերակները, որպեսզի գների բարձրացման բացասական հետեւանքները մեղմացնենք եւ առաջին հերթին պաշտպանենք սոցիալապես անապահով խավին»,- այսօր Հայաստանի Ազգային Ժողովում պատասխանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին` նշեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը...
1 2 »