ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

armeconomedia.org
Արդյունաբերություն

Հանքարդյունաբերություն

  • 15:31 Օգոստոս 12, 2010 | Հանքարդյունաբերություն
    2010 թ ԳեոՊրոՄայնինգը Սոթքի հանքավայրը արդիականացնելու նպատակով կներդնի ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար
    Տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման շրջանակներում, որի նպատակը Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման ընդլայնումն է, ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ընթացիկ տարում հիմնական միջոցների նորացման ուղությամբ ներդրել է ավելի քան <span>$</span> 5 մլն. ԱՄՆ դոլար: Ծրագիրը ներառում է հանքավայրի արդիականացման նպատակով ներդրումների իրականացում, որոնք ուղղված են արտադրության տեխնիկատնտեսական մակարդակի բարձրացման համալիր միջոցառումների իրականացմանը` առաջավոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրման, արտադրության մեքենայացման և ավտոմատացման, հնացած և ֆիզիկապես մաշված սարքավորումները նոր, ավելի արտադրողական սարքավորումներով փոխարինելու միջոցով, ինչպես նաև ընդհանուր կառույցների և օժանդակ ծառայությունների բարելավմանը...
  • 11:36 Հուլիս 29, 2010 | Հանքարդյունաբերություն
    Եթե ուրան գտնվի՝ կարդյունահանվի
    Սյունիքի մարզում ներկայում շարունակվում են ուրանի արդյունաբերական պաշարների հետազոտությունները։ Այս մասին «Արմատ» ակումբում հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ նշելով, որ ուրանի հետ կապված գեոդեզիական ուսումնասիրությունները սկսվել են դեռեւս նախորդ տարվանից։ «Եթե ստացված արդյունքները դրական լինեն, ապա կսկսվի ուրանի արդյունահանումը, որը զգալի տնտեսական օգուտ կբերի Հայաստանին»,-ասաց Մարտիրոսյանը...
  • 10:15 Հուլիս 22, 2010 | Հանքարդյունաբերություն
    LME մետաղների բորսայում զգալի աճել են ալյումինի և կապարի վաճառքի ծավալները
    Մետաղների համաշխարհային շուկայի իրավիճակային գնահատական ներկայացնող London Metal Exchange (LME) բորսան հրապարակել է 2010 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու այս վեց ամիսների ընթացքում բորսայում առևտրի ընդհանուր ծավալն աճել է 7,5%-ով և կազմել 59,304 մլն լոտ, իսկ ամսական շրջանառությունունն աճել է շուրջ 8,1%-ով և կազմել 478,260 հազար լոտ...
  • 15:46 Հունիս 02, 2010 | Հանքարդյունաբերություն
    Ուրան. «Ժողովրդի դիրքորոշումը միանշանակ բացասական է»
    Ժողովրդի դիրքորոշումը միանշանակ բացասական է: Ինչպե՞ս կարելի է այս փոքրիկ պետության մեջ այդպիսի շռայլություն թույլ տալ: Սա Ղազախստանը չի, Ռուսաստանը չի, Ավստրալիան չի, անծայրածիր հողամասեր մենք չունենք: Սա ամբողջ Հայաստանի համար վատ նշանակություն կունենա...
  • 10:54 Մայիս 27, 2010 | Հանքարդյունաբերություն
    ՀԲ-ն և հանքային ոլորտը
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը Հարավային Կովկասի առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության ընթացիկ մանրամասներ եւ հետագա ընդլայնման հարցեր: Մասնավորապես, կարեւորվել է հանքահումքային արդյունաբերության ոլորտի զարգացումը: Ընդգծվել է ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ծավալի մեծացմանը...
  • 10:07 Մայիս 06, 2010 | Հանքարդյունաբերություն
    Այս տարի 52 տոկոսով ավելի շատ պղնձի հանքաքար է արտահանվել
    ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում արտադրված պղնձի խտանյութի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 87.6%-ով և կազմել 29 155 տոննա, իսկ կոնվերտորային պղնձի արտադրության ծավալները նվազել են 13.5%-ով և կազմել 1538 տոննա...
  • 12:07 Ապրիլ 17, 2010 | Հանքարդյունաբերություն
    Մասնագետներն ահազանգում են Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի Ճոճկանի պոչամբարից սպառնացող աղետի մասին…
    Ճոճկանի պոչամբարը սպառնում է անդառնալի աղետի պատճառ դառնալ: Պոչամբարի պարունակությունը` 22 միլիոն խորանարդ մետր թույն, կարող է ամեն վայրկյան թափվել անդրսահմանային Դեբեդ գետը, ծածկել ճանապարհը եւ երկաթգիծը: (Տես լուսանկարները): Այս ահազանգի հետ համակարծիք է նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը...
  • 11:31 Ապրիլ 17, 2010 | Հանքարդյունաբերություն
    Արդյո՞ք լեռնահանքային արդյունաբերությունը կոչնչացնի Մեղրին, թե՞ նախկին պատգամավորի կանխատեսումը սխալ դուրս կգա…
    «Եթե լեռնահանքային արդյունաբերությունը գա մեր գյուղ, ապա գյուղն այնպես կոչնչանա, ինչպես ոչնչացավ Ագարակ գյուղը»: Այս կարծիքը «ԷկոԼուր»-ի հետ զրույցում հայտնեց Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Օհանյանը: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ՀՀ ԱԺ-ի նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, գյուղի բնակիչներ: Գյուղի կողքին անցկացվում են ոսկու եւ այլ գունավոր մետաղների պաշարների երկրաբանական հետազոտություններ...
  • 16:13 Մարտ 24, 2010 | Հանքարդյունաբերություն
    Սյունիքի կազմակերպությունն առաջարկում է Հայաստանում ուրանի ծրագրի իրականացման վերաբերյալ հանրաքվե անցկացնել
    «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն դիմել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին առաջարկությամբ` Հայաստանի բնակչության շրջանում հանրաքվե անցկացնել ուրանի ծրագրի իրականացման վերաբերյալ...