Արդյունաբերություն
-
09:44 Օգոստոս 11, 2010 | Արդյունաբերություն
Թուրքիայում հայկական ընկերությունները մսի մշակման փորձի փոխանակում կկատարեն
Հայկական պատվիրակությունը մասնակցելու է Ստամբուլում կայանալիք գործարար համաժողովին, որը կազմակերպվում է «Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհրդի» (DEIK) եւ հնդկական «Արդյունաբերողների եւ առեւտրային պալատների դաշնության» կողմից:
Համաժողովի անցկացման նպատակն է կապեր հաստատել թուրք, հնդիկ գործընկերների, նաեւ ԱՊՀ երկրների գործընկերների հետ: Մասնավորապես, թուրքական ընկերությունների հետ նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ` մսի մշակման փորձի փոխանակում կկատարվի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միութան ղեկավար Գագիկ Մակարյանը...
-
09:36 Օգոստոս 11, 2010 | Արդյունաբերություն
Երեւանում կանցկացվի EXPO-Russia Armenia ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսը
Երեւանում հոկտեմբերի 28-30-ին անցկացվելու է EXPO-Russia Armenia հերթական ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում իրենց էքսպոզիցիաները կներկայացնեն Ռուսաստանի 30 տարածաշրջանների ավելի քան 70 խոշորագույն ձեռնարկություններ: Ցուցահանդեսի բացման արարողությանը կմասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ նախարարներ ու խորհրդարանի պատգամավորներ:
-
01:57 Հուլիս 17, 2010 | Արդյունաբերություն
Ստանդարտների ազգային ինստիտուտը` ԻՍՕ խորհրդի անդամ
Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտը 2 տարի ժամկետով ընտրվել է ԻՍՕ խորհրդի անդամ: ԻՍՕ-ն ունի 162 անդամ: Նման տեղեկություն հայտնեց լրագրողներին ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը: Նրա խոսքերով, բազմաթիվ հանդիպումների, բանակցությունների, միջազգային շփումների և միջազգային ստանդարտացման աշխատանքներում Հայաստանի դերի բարձրացման արդյունքում` հաստատվել են ամուր կապեր գրեթե բոլոր երկրների հետ:
-
15:54 Մայիս 12, 2010 | Արդյունաբերություն
Տնտեսագետի հետազոտություն
Հայաստանը սկսել է վերականգնվել 1990թ-ից հետո առաջին տնտեսական ճգնաժամից: Ազգային վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ 2010թ. առաջին եռամսյակում իրական ՀՆԱ-ն աճել է 5.5 տոկոսով: Աճը պայմանավերվել է արդյունաբերական արտադրության ծավալների աճի հետ, որն էլ կապված է եղել հիմնական մետաղների միջազգային գների բարձրացմամբ:
Արտասահմանից եկող դրամական փոխանցումների աճը նույնպես տնտեսության վերականգնման գործոններից մեկն է: Այդ ժամանակահատվածում վերականգնումը արագացել է` հասնելով հունվարին 2.4 տոկոսի և հունվար-փետրվարին` 3.1 տոկոսի: Այդ ցուցանիշները ստիպեցին կառավարությանը վերանայել աճի տարեկան կանխատեսումը 1.2 տոկոսից մինչև 1.8 տոկոս: Այնուամենայնիվ կառավարության պաշտոնյաները հայտարարել են, որ աճը կարող էր գերազանցել իրենց սպասելիքները...
-
10:43 Ապրիլ 14, 2010 | Արդյունաբերություն
Երեւանում սեպտեմբերին կանցկացվի հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը
Հայ-եգիպտական տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին եւ հանձնաժողովի նիստի անցկացումը կխթանի երկկողմ տնտեսական համագործակցության խորացումը:Այս հարցը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանի և Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահիդ ալ-դին Իսմայիլ Ջալալի հանդիպմանը...
-
09:38 Ապրիլ 12, 2010 | Արդյունաբերություն
2009 թվականին «Ռուսալ» ընկերության զուտ շահույթը կազմել Է 821 միլիոն դոլար
«Ռուսալ» միացյալ ընկերության՝ ալյումինի համաշխարհային ճյուղի առաջատարներից մեկի զուտ շահույթը 2009 թվականի արդյունքներով կազմել Է 821 միլիոն դոլար՝ մեկ տարի առաջվա 5,984 միլիոն դոլարի չափով զուտ վնասի դիմաց: Այդ մասին ասված Է ընկերության՝ այսօր հրապարակված մամլո տեղեկագրում: 2009 թվականի արդյունքներով՝ ընկերության հասույթը նվազել Է 48 տոկոսով՝ մինչեւ 8,165 միլիարդ դոլար...
-
11:30 Ապրիլ 08, 2010 | Արդյունաբերություն
Հայկական եւ թուրքմենական ապրանքների ցուցահանդես- վաճառք` Երեւանում
Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանն այսօր կազմակերպվեց հայկական եւ թուրքմենական ապրանքների մեկօրյա ցուցահանդես- վաճառք` Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանականերում: Ցուցահանդեսին ներկայացված էր շուրջ 30 տաղավար...
-
12:24 Մարտ 19, 2010 | Արդյունաբերություն
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է
ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության համախառն ծավալը 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 22,5 տոկոսով...
-
13:38 Մարտ 17, 2010 | Արդյունաբերություն
Հայկական զարգացման գործակալությունն ընթացիկ տարում իր գործելաոճում որոշակի փոփոխություններ է իրականացնում:
Վերջերս ԶՀԳ խորհրդի նիստում հաստատվել է բարեփոխումների հայեցակարգ, որը նախատեսում է ոլորտային մոտեցում: Այսինքն` գործակալությունը 2 հիմնական ուղղությամբ` ներդրումների գրավում եւ արտահանման խթանում, գործունեություն կիրականացնի նախանշված ոլորտներում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը...
-
15:33 Մարտ 10, 2010 | Արդյունաբերություն
Քննարկվել են հայ-եգիպտական համագործակցության նոր հեռանկարները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը...
-
15:26 Մարտ 09, 2010 | Արդյունաբերություն
Հայ-լեհական համագործակցության նոր հեռանկարներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին։
Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` վարչապետը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն...
-
17:31 Մարտ 04, 2010 | Արդյունաբերություն
Զարգացման գործակալությունը զարգացման կարիք ունի, կամ ինչպե՞ս են չափվում բյուջեից ծախսվող միջոցները
Հայաստանի կառավարությունը 1998թ. հիմնադրել է Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ)` նպատակ ունենալով այդ կառույցի միջոցով աջակցել օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավմանը և խթանել արտահանումը: Դժվար է գնահատել այս հաստատության գործունեությունը, քանի որ գործելաոճը բնավ էլ հրապարակային չէ...
-
17:10 Փետրվար 23, 2010 | Արդյունաբերություն
«Սիլը» չպատկանի Սուքիասյանին. վերջնական նպատակը սա է
«Այս ամբողջ պատմության վերջնական նպատակն այն է, որ «Սիլ» հանքային ջրերի գործարանը չպատկանի Սարիբեկ Սուքիասյանին»,- այսօրվա ասուլիսին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը...
-
22:29 Փետրվար 18, 2010 | Արդյունաբերություն
9 ՀԱՅԱԶԳԻ ԳՈՐԾԱՐԱՐ` ՌԴ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
Ռուսաստանահայ ինը հայազգի գործարարներ ընդգրկվել են ռուսական ՙՖինանսի՚ ամսագրի հրապարակած` 2010թ. Ռուսաստանի 500 միլիարդատերերի վարկանշային ցուցակում։
-
12:54 Փետրվար 16, 2010 | Արդյունաբերություն
ՎԶԵԲ-ը 2010թ. Հայաստանի համար 2 տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնագետների կանխատեսումներով` այս տարի Հայաստանի տնտեսությունը դանդաղ կվերականգնվի: