Սննդի
-
20:03 Մայիս 25, 2010 | Սննդի
Ըստ ձկնաբույծների միության նախագահի` ոլորտը օրենսդրական նոր փոփոխությունների կարիք ունի
ՀՀ ձկնաբույծների միությունը մշակել եւ կառավարություն է ներկայացրել «Ձկնաբուծության մասին» օրենքում նոր փոփոխություններ, կարգավորումներ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միության նախագահ Արկադի Գեւորգյանը` տեղեկացնելով, որ այն հիմնականում ոլորտում իրականացվող ջրօգտագործման, ջրահեռացման եւ ձկնապաշարների աճեցման համար օգտագործվող հողերի կարգի փոփոխության վերաբերյալ է...
-
14:56 Մայիս 21, 2010 | Սննդի
Հայկական կոնյակը վերանվանվելու է «Արբուն»
Կառավարության հերթական նիստում հինգշաբթի օրը որոշում է կայացվել «Արբուն» բառը «սահմանել որպես բրենդիի ապրանքային անվանում», եւ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ տարիների ընթացքում արտադրանքի մակնշվածքում թույլատրել «Բրենդի» եւ «Արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը։
Որոշումը պայմանավորված է միջազգային պայմանագրերի պահանջով եւ հայկական կոնյակի կամ, ինչպես արտասահմանցիներն են ասում՝ հայկական բրենդիի համար ապրանքային անվանում սահմանելու անհրաժեշտությամբ..
-
15:06 Մայիս 18, 2010 | Սննդի
ՀՀ վարչապետն այցելեց «Բիոկաթ» ՍՊԸ
Հաայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելեց «Բիոկաթ» ՍՊ ընկերություն, որը զբաղվում է կաթնամթերքի արտադրութամբ: Նա շրջայց կատարեց արտադրամասում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, որից հետո տեղի ունեցավ աշխատանքային քննարկում: «Բիոկաթ» ՍՊ ընկերությունը արտադրում է 8 տեսակի դասական եւ դիետիկ կաթնամթերք` ավելի քան 20 ապրանքատեսակներով:
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ընկերության սեփականատեր Հրաչիկ Հակոբյանը, նոր կաթնամթերքի արտադրության, գործարանի կառուցման եւ սարքավորումների ձեռքբերման համար ընկերությունը դիմել էր «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին` 120 մլն դրամ վարկ ստանալու նպատակով: 2009թ-ի փետրվարին վարկը ստանալուց անմիջապես հետո սկսվել են աշխատանքները. կառուցվել է նոր արտադրամաս, լաբորատորիայի վերազինման եւ գործարկման համար ձեռք են բերվել նոր լաբորատոր սարքավորումներ, գործիքներ եւ օժանդակ սարքեր...
-
16:36 Մարտ 24, 2010 | Սննդի
ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշել է պատմել Սևանի սիգի պաշարի մասին հեքիաթը
ՀՀ բնապահպանության նախարարությունը նորից խոստումներ է տալիս, որ կվերահսկի ձկնային որսագողությունը...