ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

armeconomedia.org
Տեսակետ

Փորձագիտական կարծիքներ


16:18 Սեպտեմբեր 03, 2010 | Փորձագիտական կարծիքներ
Սեպտեմբերի 6-ից սկսվում է 2011թ-ի պետբյուջեի նախագծի քննարկումը
Սեպտեմբերի 6-ից սկսվում է 2011թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Ինչպես այսօր Հայաստանի կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, արդեն պատրաստ է բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որը ձեւավորվել է նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Նախարարի խոսքով, այդ նախագիծը բաժանվել է համապատասխան կառույցներին...

16:50 Մարտ 01, 2010 | Փորձագիտական կարծիքներ
Ա. Վարուդակիս. «Հայաստանում տնտեսական ճգնաժամի սուր փուլն արդեն ավարտված է»
այաստանում տնտեսական ճգնաժամի սուր փուլն արդեն ավարտված է: Հունվարին ՀՆԱ-ի աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 2,4 տոկոս: Դա նշանակում է, որ տնտեսությունը կայունացել է եւ այլեւս հետընթաց չի ապրում:
  • 10:46 Օգոստոս 20, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Հայաստան-Ռուսաստան. թվեր եւ փաստեր
    Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը օգոստոսի 19-ին պետական այցով ժամանել է Հայաստան: Պետք է նշել, որ հայկական կողմը Ռուսաստանի նախագահին դիմավորում է ամենաբարձր մակարդակով: Ի դեպ, ըստ հայ դիվանագետների, Մոսկվան ոչ պակաս ուշադրություն է հատկացնում Հայաստանի նախագահի այցերին Ռուսաստան: Այսկերպ, Հայաստանն իր հերթին ընդգծում է այն կարեւորագույն դերը, որ Ռւսաստանը խաղում է իր քաղաքական-տնտեսական կյանքում: Առաջին, Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ ամենախոշոր ներդրողն է: Պաշտոնապես, Հայաստանում ռուսական կապիտալով 1250 ձեռնարկություն է գրանցված: Հայաստանի անկախացումից ի վեր ռուսական ներդրումների ծավալը երկրի տնտեսության մեջ կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար...
  • 14:22 Օգոստոս 13, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Հայաստանում գնաճի նպատակադրման մոդելի կիրառումը լիովին ձախողվել է
    Հայաստանի Կենտրոնական բանկը հայերեն թարգմանել եւ իր պաշտոնական կայքէջում զետեղել է Կենտրոնական բանկերի գործունեության հետազոտությունների կենտրոնի՝ «Գնաճի նպատակադրման նորագույն մոտեցումները» հրատարակությունը` Ջիլ Հեմոնդի հեղինակությամբ (Անգլիայի բանկ): Հետազոտությունը վերաբերում է այն բանկերին, որոնք գնաճի նպատակադրման քաղաքականություն են վարում՝ դրանց թիվը աշխարհում 27-ն է։
  • 11:08 Հուլիս 28, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    2010-07-28 13:25:00 ԱՄՀ 2010 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 4.8 տոկոսանոց աճ և 6.2 տոկոսանց ինֆլյացիա
    Արժույթի միջազգային հիմնադրամը 2010 թվականին Հայաստանի համար կանխատեսում է ՀՆԱ 4.8% աճ և 6.2% ինֆլյացիա: Այն մասին ԱրմԻնֆո գործակալությանը տրված հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան (Guillermo Tolosa): Նրա խոսքերով, կանխատեսումն արվել է հիմնադրամի մասնա•ետների կողմից ԱՄՀ առաքելության մայիսյան այցից և հանրապետության տնտեսական իրավիճակի հերթական դիտարկումների նախապատրաստությունից հետո: ՙԱռաջին եռամսյակում տեղի ունեցած աճից հետո մենք սպասում ենք տնտեսության աճի տեմպերի դանդաղում: Ներկայումս, երկարաժամկետ հեռանկարում աճն ավելի արագ է: Որպես կանոն, ճգնաժամից հետո տնտեսությունը սկսում է արագ աճել, իսկ հետո տեմպերը որոշակիորեն իջնում են և տնտեսությունը կայունանում է՚,-ասել է ԱՄՀ ներկայացուցիչը:
  • 12:24 Հուլիս 22, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել է 10 % աճ
    «Համաշխարհային առևտրի ծավալները 2010 թվականին կարող է աճել ավելի քան 10 տոկոսով»,- հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախագահ Պասկալ Լամին: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Նկատենք, որ ընթացիկ տարվա մարտ ամսին ԱՀԿ-ն կանխատեսել էր 9.5 տոկոս աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ, այդ թիվը կազմել էր 5.8 տոկոս...
  • 15:16 Հունիս 21, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Բ.Ասատրյան. «Աճը չենք զգա»
    Ազգային վիճակագրական ծառայությունը գրանցել է տնտեսական աճ, սակայն Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ նախաճգնաժամային մակարդակը դեռ չենք վերականգնել: Ըստ նրա` անցած տարվա 5 ամիսների կտրվածքով անկումը կազմել էր 15-16 տոկոս, այս տարվա ընդամենը 8.8 տոկոս աճը դեռ չի հատուցում այդ ամենը: Բացի այդ. «ՀՀ քաղաքացիներս 1/10-րդով ավելի լա՞վ ենք ապրում: Այստեղ պատասխանը միանշանակ ոչ է: Սա մեր տնտեսության առանձնահատկությունն է: Ինչպես նախորդ տարի տնտեսական անկման հետեւանքները այդքան ծանր մենք չզգացինք, այնպես էլ, ցավոք, այս տարի աճը չենք զգա»,- հարց է հնչեցնում տնտեսագետը...
  • 10:22 Հունիս 19, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Համաշխարհային բանկ. Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է 35-40 տոկոս
    «Հիմա չեմ կարող ասել հստակ թիվը, սակայն տարբեր վերլուծաբաններից լսում եմ, որ Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 35-40 տոկոսը»,- այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը պետք է ստվերային տնտեսությունը բերի օրինական դաշտ, որով կնպաստի հարկային մուտքերի ավելացմանը եւ ունակ կլինի կատարել սոցիալական ծախսերը, որոնք այդքան մեծ նշանակություն ունեն...
  • 10:55 Հունիս 11, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Կրճատումներ չե՞ն եղել
    Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստում հունիսի 8-ին քննարկվում էր 2009թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա պատգամավորներին էր ներկայացնում բյուջեի կատարողականը. -Ընդլայնողական քաղաքականության ներքո կարևոր հարց էր, թե պետությունն ինչ ծախսեր պետք է իրականացնի։ Եվ ակնհայտ է, որ առաջին հերթին մեր ծախսերը պետք է իրականացվեն ենթակառուցվածքների ոլորտում՝ ճանապարհաշինություն, ոռոգման համակարգ, խմելու ջուր' գյուղատնտեսության բնագավառում և բիզնես-միջավայրում ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Դա առաջին բաղկացուցիչ մասն էր մեր հակաճգնաժամային ծրագրի, և վարկային միջոցներն ուղղվեցին հիմնականում այդ նպատակների համար,-ասել է Տ. Սարգսյանն ու շարունակել, թե երկրորդ ուղղությունն այն էր, որ պետք է բարելավվեր բիզնես-միջավայրը...
  • 16:28 Հունիս 10, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Ըստ Գ. Մինասյանի` մենատիրության դեմ պայքարը ՀՀ կառավարության գերխնդիրներից է
    Մենատիրության դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության կառավարության գերխնդիրներից է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ստվերի դեմ պայքարին ուղղված քայլերից, նշեց ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը` ընդգծելով, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը, որը նախատեսածից բավականին ցածր է, ցույց է տալիս` որքան է ստվերը տնտեսության մեջ: 2008թ-ի համեմատ նախորդ տարի այդ ցուցանիշը նվազել է` հասնելով 16.5 տոկոսի. նախկինում այն 17 տոկոս է եղել: Այդ հանգամանքը բանախոսը պայմանավորեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ, քայլերից մեկը խոշոր տնտեսվարող սուբյեկտների համար հարկային բեռի թեթեւացումն էր...
  • 11:35 Հունիս 07, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    G20-ը համաշխահային Էկոնոմիկան նախկինի պես խոցելի Է համարում
    Համաշխարհային Էկոնոմիկան «վերականգնվում Է, բայց դրա վիճակը մնում Է խոցելի»: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությունն Է բովանդակում «Քսանի խմբի» ֆինանսական գերատեսչությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների խորհրդակցության արդյունքների վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարությունը: Երկօրյա հանդիպումն իր աշխատանքն Է ավարտել Հարավային Կորեայի Պուսան քաղաքում: Խորհրդակցությունում քննարկվել են համաշխարհային ֆինանսական համակարգն առողջացնելու եւ այս գործընթացի վրա Հունաստանի պարտային հիմնախնդրի ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղիները...
  • 14:33 Հունիս 04, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Կառավարությունն այսօր խոսում է մի լեզվով, գործում՝ մեկ այլ լեզվով. Բագրատ Ասատրյան
    Մեր այսօրվա տնտեսական համակարգը կոչված է ոչնչացնելու փոքր և միջին բիզնեսը։ Այսօրվա ասուլիսին այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ ընդգծելով, որ հայաստանյան տնտեսությունն ամբողջովին մոնոպոլիզացված է...
  • 10:43 Մայիս 29, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    ՄԱԿ. 2010թ. Հայաստանը կշարունակի կախում ունենալ արտաքին աջակցությունից
    Համաշխարհային ՀՆԱ-ն, 2009թ. 2 տոկոսով կրճատվելուց հետո, ընթացիկ տարում կաճի 3 տոկոսով և 3,1 տոկոսով 2011թ.: Ինչպես ասվում է ՄԱԿ-ի «2010թ. Համաշխարհային տնտեսական իրավիճակն ու հեռանկարները» զեկույցում, մոտակա հեռանկարում համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերը լիենլու են դանդաղ ու անհամաչափ, ինչը չի կարող հանգեցնել զբաղվածության շուկայի վերականգնմանը...
  • 14:27 Մայիս 21, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Հայաստանում տնտեսական անկումը 32% է եղե՞լ
    Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը անդրադառնալով Հայաստանում տնտեսական իրավիճակին՝ ասել է, թե չնայած այն բանին, որ անցած տարի տնտեսության անկումը պաշտոնապես հրապարակվել էր 14,4%, սակայն իրականում եղել է 22%։ 208 պետությունների մեջ դա երրորդ ամենավատ ցուցանիշն էր. ամենավատը եղել է Լատվիան' 17,8%, Ուկրաինան՝ 15%, Հայասատանը 14,4%: Մինչդեռ Համաշխարհային բանկի կայքի համաձայն' ՀՆԱ-ն 11,9 մլրդ դրամից դարձել է 8,7 մլրդ, այսինքն անկումը իրականում կազմել է 32%,-նշել է նա...
  • 10:49 Ապրիլ 17, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Բագրատ Ասատրյան. ՀՀ տնտեսության մեջ չկան դրամի էապես արժեզրկման ֆինանսատնտեսական հիմքեր, սակայն…
    «Ներկայումս մեր տնտեսության մեջ չկան դրամի էապես արժեզրկման ֆինանսատնտեսական հիմքեր, անգամ հակառակը` մեր տնտեսությունը դրամազրկված է, ինչն առաջիկայում պատճառ է հանդիսանալու տնտեսության չզարգանալու համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ու հավելեց. «Քաղաքականությունը չի կարող կիսատ լինել։ Կա’մ իշխանությունները պետք է անցնեն կառավարվող փոխարժեքի, կա’մ շարունակեն լողացող փոխարժեքի քաղաքականությունը: Մեր երկրի նման տնտեսություններում, դրամի արժեզրկման զսպումն արտարժութային ներարկումների միջոցով՝ անհեռանկար գործ է: Փոխարժեքը զսպանակ է, եւ ինչքան ուժեղ սեղմես, այնքան ուժեղ է տատանվելու»...
  • 16:28 Մարտ 25, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    3 միլիարդը չի ծառայել երկրին
    Մարտի 25-ին Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը անդրադարձել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, որտեղ Քոչարյանը խոսելով տնտեսական վիճակի մասին, ներկայացրել էր իր նախագահության տարիների բարվոք վիճակը, մասնավորապես ասելով, որ աճ էր ապրում կապիտալ շինարարությունն, ու նաեւ երկրի արտաքին պարտքը ՀՆԱ նկատմամբ բավական կրճատվել էր` 46 տոկոսից հասնելով 13 տոկոսի...
  • 12:33 Մարտ 19, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Հրանտ Բագրատյանը կանխատեսում է երկնիշ գնաճ
    «Շատ կարճ ժամկետում դրամի արժեզրկումը բերելու է գնաճի եւ տնտեսության անկման` 6 ամսից մինչեւ մի տարի ժամանակով»,- մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, հավելելով, որ այս պահին կառավարությունը փնտրում է մոտ 2 միլիարդ դոլար եւ եթե կարողացավ դրսից եւս 2 միլիարդ դոլարի պարտք վերցնել, ապա «յոլա կտանի», քանի որ դա ուղղվելու է փոխարժեքի կայունացմանը: «Ես չգիտեմ, թե ինչպես կլուծեն այդ 2 միլիարդի հարցը...
  • 12:23 Մարտ 16, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    «Պետությունները ստիպված կլինեն ձգել գոտիները» ԱՄՀ-ն միջամտելու է ցանկացած պարագայում
    ԱՄՀ նախկին գլխավոր տնտեսագետ Քենեթ Ռոգոֆը 2008թ. կանխատեսել էր ԱՄՆ բանկային համակարգի փլուզումը...հեղինակը պարզաբանել է, թե ինչու պետք չէ վախենալ պետական դեֆոլտներից, կանխատեսել տնտեսական գլոբալ աճի վերադարձ ու խոսել եվրոգոտու ամենացավոտ խնդիրների մասին...
  • 11:41 Մարտ 05, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Գրանթ Թորնթոն. Գործարարների 62%-ը հավատում է, որ տնտեսական վերելքն արդեն սկսվել է
    Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի միավորումների և ձեռքբերումների պատասխանատու Մայք Հյուզը մեկնաբանել է."2010թ սկզբին մասնավոր ընկերությունների գործարարները ցուցաբերում են լավատեսության իրական նշաններ, ինչպես այն հարցում, որ տնտեսական աճն արդեն սկսվել է կամ սկսվելու վրա է,այնպես էլ, որ ռազմավարական և ֆինանսական ներդրողների համար կրկին կբացվեն առք ու վաճառքի ավանդական ուղիները":
  • 10:31 Փետրվար 27, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Բագրատ Ասատրյան. Արտարժութային ինտերվենցիաներն ուղղակի չեն սազում որեւէ կենտրոնական բանկի
    «Կենտրոնական բանկը պետք է, իհարկե, իր գործառույթներն իրականացնի, բայց վերջին 1-1,5 տարում նա, իմ համոզմամբ, ոչ համարժեք գործիքներ է կիրառում: Կրկին անգամ սկսվել են արտարժութային ինտերվենցիաները, որոնք ուղղակի չեն սազում որեւէ կենտրոնական բանկի: Սա միջոց չէ գնաճը զսպելու համար, կամ շատ արատավոր միջոց է, որի հետեւանքները շատ վտանգավոր են լինելու»:
  • 17:36 Փետրվար 26, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    ԱԺ նախագահի խորհրդական. Տնտեսության դժվարագույն օրերը մնացել են հետեւում
    «...Հայաստանն ունի տնտեսությունն աշխուժացնելու, կայունացման փուլ վերադառնալու հնարավորություններ, ավելին, բոլոր հնարավոր ռեսուրսների օգտագործման դեպքում 2010 թ. համար արված տնտեսական կանխատեսումները համեստ կանխատեսումներ են»,- ասել է տնտեսագետ Թ. Մանասերյանը։
  • 18:08 Փետրվար 24, 2010 | Փորձագիտական կարծիքներ
    Հ. Բագրատյան. Նման մեծ անկման պայմաններում, 2,4 տոկոսի աճն այնքան փոքր է, որ կարելի է ուղղակի նկարել
    Նման մեծ անկման պայմաններում, 2,4 տոկոսի աճն այնքան փոքր է, որ կարելի է ուղղակի նկարել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով փաստին, որ հունվար ամսին արձանագրվել է ՀՆԱ-ի 2,4 տոկոսի աճ, կարծիք հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: