ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

armeconomedia.org

Էներգետիկա

  • 16:00 Սեպտեմբեր 03, 2010 | Էներգետիկա
    «Գազպրոմը» Հայաստանին գազի գնի բարձրացո՞ւմ է «խոստանում»
    2009թ. առաջին եռամսյակի համեմատությամբ, Ռուսաստանի ներքին շուկայում հասույթի աճ է նկատվում ի հաշիվ սակագների ավելացման, որը հանգեցրել է գազի իրացման եւ միջին գնի աճի: Գազի վաճառքն ավելացել է 10 տոկոսով...
  • 10:37 Օգոստոս 21, 2010 | Էներգետիկա
    Ադրբեջանը 500 մլն է առաջարկում Հյուսիս–Հարավ գազատարի համար, Վրաստանն այն չի վաճառում
    Ադրբեջանի տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի նախագահ Վուգար Բայրամովը լրագրողներին ասել է, որ Հյուսիս–Հարավ գազամուղի համար Ադրբեջանը Վրաստանին առաջարկում է մոտ 500 մլն դոլար։ Aze.az-ի փոխանցմամբ, Բայրամովը, այնուամենայնիվ, ասել է, որ այս պահին դժվար է խոսել ռեալ գումարի մասին։ Դեռ երեք տարի առաջ «Գազմպրոմն» այդ գազամուղի համար 250 մլն դոլար էր առաջարկում, մինչդեռ Վրաստանում այն գնահատում էին 1 մլրդ դոլար։ Վրաստանը, ըստ Բայրամովի, փորձում է գազամուղը թանկ վաճառել, սակայն 1 մլրդ դոլարը չի համապատասխանում գազամուղի իրական արժեքին...
  • 15:39 Օգոստոս 20, 2010 | Էներգետիկա
    Հայաստանն ու Ռուսաստանը նոր ատոմակայան կառուցելու մասին համաձայնագիր են ստորագրել
    Այսօր` օգոստոսի 20-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին: Փաստաթղթի ստորագրումը կայացել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների արդյունքում: Հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Ինչպես փաստաթղթի ստորագրության նախաշեմին հայտնել է «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանում նոր ատոմակայանի 20 տոկոսը, իսկ ընդհանուր արժեքը կազմում է 5 մլրդ դոլար...
  • 11:10 Օգոստոս 19, 2010 | Էներգետիկա
    «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը Հայաստանում պատրաստվում է քննարկել նոր էներգաբլոկի կառուցման հարցը
    Երկօրյա այցով օգոստոսի 19-ին Հայաստան կժամանի «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: Այցը նախատեսված է Ռուսաստանի նախագահ Դիմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից: Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստանի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումներին «Ռոսատոմի» մասնակցության, ինչպես նաեւ նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված մի շարք հարցեր...
  • 16:07 Օգոստոս 10, 2010 | Էներգետիկա
    Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է ԱԷԿ-ի կառուցման մասին համաձայնագիրը
    Թուրքիայի Ազգային մեծ ժողովը երեկ վավերացրել է մայիսին Անկարայի և Մոսկվայի միջև ստորագրված` Թուրքիայի տարածքում ատոմակայան կառուցելու մասին համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի` ռուսական ընկերությունը Մերսինի շրջանի Աքքույու տարածքում կառուցելու է 4,8 հազար մեգավատ հզորությամբ առաջին ատոմակայանը:
  • 13:16 Օգոստոս 09, 2010 | Էներգետիկա
    Hurriyet. Ռուսաստանն ու Հայաստանը կապող գազամուղը 99%-ով գնելու է Բաքուն
    Ռուսաստանը Հայաստանին կապող Հյուսիս-Հարավ գազամուղը 99%-ով գնելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Այս մասին գրում է թուրքական Hurriyet օրաթերթը` վկայակոչելով Թբիլիսիի աղբյուրները: «Վրաստանը տնտեսական ճգնաժամի պատճառով որոշեց սեփականաշնորհմանը ոչ ենթակա օբյեկտների ցանկից հանել ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ գազամուղը...
  • 17:35 Հուլիս 30, 2010 | Էներգետիկա
    Ատոմակայանի անվտանգությանն ուղղվել է 80 մլն դոլարից ավելի
    Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այսօր շահագործվում է անվտանգ։ Այսօրվա ասուլիսին այս մասին տեղեկացրեց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ նշելով, որ Ատոմակայանի անվտանգության խնդիրը մշտական վերահսկողության տակ է։ Հայկական կողմը 3 տարին մեկ անգամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն (ՄԱԳԱՏԷ) ներկայացնում է Միջուկային անվտանգության մասին ազգային զեկույցը։ Վերջին զեկույցը ներկայացվել է 2007թ.-ին, հաջորդը կներկայացվի այս տարվա սեպտեմբերին։
  • 16:19 Հուլիս 08, 2010 | Էներգետիկա
    Դեպի Հայաստան մայրուղային գազատարի բաժնետոմսերը հնարավոր է ձեռք բերի ղազախական ընկերությունը
    Այն խոսակցությունները, թե Վրաստանը պատրաստվում է Հյուսիս-Հարավ գազատարի իր երկրի տարածքով անցնող հատվածը (Մոզդոկից մինչեւ Հայաստանի սահմանը) մասնավորեցնել, իրավամբ անհանգստություն է առաջացրել Հայաստանում: Սակայն, չգիտես ինչու, մերոնք ենթադրել են, որ գազատարի գնորդը անպայման լինելու է Ադրբեջանը: Նման ենթադրությունների համար որեւէ հիմք չկա, բացի նրանից, որ 2008 թ. Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ միջկառավարական համաձայնագրով Վրաստանի համարյա ողջ գազատրանսպորտային համակարգը 5 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեց Ադրբեջանի նավթային ընկերությանը...
  • 17:43 Հունիս 30, 2010 | Էներգետիկա
    «ՀայՌուսգազարդ». Ռուսաստան-Հայաստան գազամուղի վաճառքը Երեւանի համար խնդիրներ չի ստեղծի
    Ռուսաստանն ու Հայաստանն իրար կապող, Վրաստանով անցնող գազատարի հնարավոր վաճառքը Երեւանի համար խնդիրներ չի ստեղծի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներկայացուցիչը։ Նա նշեց, որ գազամուղն անցնում է Վրաստանի տարածքով, եւ ինչպես վարվել դրա հետ, կորոշեն նրանք...
  • 12:02 Հունիս 07, 2010 | Էներգետիկա
    Սղաճը` ՓՀԷԿ-երի թիվ 1 խնդիր
    Փոքր հիդրոէլեկտրակայանների արտադրած ողջ էլեկտրաէներգիան ներկայումս սպառվում է հանրապետությունում, բայց բավական ներուժ կա այն արտահանելու: Նման տեսակետ այսօր ասուլիսում հայտնեց ՓՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը: «Հայաստանն ունի քիչ բնական պաշարներ և էլեկտրաէներգիան կարող է լինել ամենալավ արտահանվող ապրանքը»,- նկատեց Ն. Նահապետյանը: Նրա ներկայացրած տվայլների համաձայն, այսօր հանրապետությունում գործում են շուրջ 75 ՓՀԷԿ-եր, որոնք ապահովում են հանրապետության ընդհանուր էլեկտրաէներգիայի 5 %-ը, իսկ ևս 70-ը կառուցվում են, որոնց շահագործումից հետո արտադրվող էլեկտրաէներգիան կկազմի ընդհանուրի 10 %-ը: Վերջին 10 տարվա ընթացքում ՓՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգայի ծավալն աճել է 10 անգամ...
  • 17:33 Մայիս 31, 2010 | Էներգետիկա
    Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի տարեվերջին
    Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, ամենայն հավանականությամբ, շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ։ Նման կարծիք հայտնեց «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբևը՝ մայիսի 31-ին էներգաբլոկում աշխատանքային շրջայց կատարելուց հետո...
  • 01:10 Մայիս 27, 2010 | Էներգետիկա
    Փոքր ՀԷԿ-երը կապահովեն Հայաստանի էներգետիկ պահանջարկի 10 տոկոսը
    Այսօր Հայաստանում գործող 75 հիդրոէլեկտրակայաններն ապահովում են Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 5 տոկոսը: Այժմ մեր երկրում կառուցվում է եւս մոտ 70 փոքր ՀԷԿ: Այսպիսով` երբ փոքր ՀԷԿ- երն ամբողջ իրենց հզորությամբ սկսեն աշխատել, կկարողանան ապահովել մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիայի 10 եւ սպառվողի 15 տոկոսը...
  • 20:58 Մայիս 10, 2010 | Էներգետիկա
    Վերսկսվել է բնական գազի մատակարարումը Վրաստանից Հայաստան
    Վրացական կողմի հավաստիացմամբ` վերականգնվել է բնական գազի` ժամանակավորապես դադարեցված մատակարարումը Հայաստան: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի մամլո պատասխանատու Շուշան Սարդարյանը, այս պահի դրությամբ գազը դեռ Հայաստան չի մտնում, քանի որ այդ աշխատանքը ժամանակ է պահանջում` մինչեւ գազատարը կլցվի եւ համապատասխան ճնշում կապահովվի: «Հուսանք ժամերի ընթացքում այն կվերականգնվի»,- ասաց Շուշան Սարդարյանը` դժվարանալով կոնկրետ ժամկետ նշել...
  • 17:35 Մայիս 03, 2010 | Էներգետիկա
    Թբիլիսին լրացուցիչ ուժեր է ուղարկել`գազատարի վթարը վերացնելու նպատակով
    Վրաստանի նավթի և գազի կորպորացիան լրացուցիչ տեխնիկա է ուղարկել գազատարի վրա տեղի ունեցած վթարի վայր, որով տարանցմամբ Հայաստան է ստացվում ռուսական գազը, հաղորդել են ընկերությունում: ՙՎթարի վայրում աշխատում են Վրաստանի գազի տեղափոխման ընկերության խմբերը: Թբիլիսիից լրացուցիչ տեխնիկա է ուղարկվել: Ենթադրվում է, որ վթարի հետևանքները կվերացվեն երկու-երեք օրում՚,- ասել է Նավթի և գազի կորպորացիայի ներկայացուցիչը...
  • 10:51 Մայիս 03, 2010 | Էներգետիկա
    Գերմանիան Հայաստանին է տրամադրում 18 մլն եվրո վարկ եւ 1,5 մլն եվրո դրամաշնորհ
    Գերմանիայի կառավարությունը «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկին կտրամադրի 18 մլն եվրո վարկ և 1,5 մլն եվրո լրացուցիչ դրոմաշնորհային միջոցներ: Համապատասխան պայմանագրեր այսօր` մայիսի 3-ին ստորագրել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոնալդ Զիլլեռը...
  • 10:32 Ապրիլ 29, 2010 | Էներգետիկա
    Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
    «Ապրիլի 29-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն: Բայց ներքին սպառման շուկայում գազամատակարարումը շարունակվում է անխափան իրականացվել ստորգետնյա գազապահեստ-կայանում պահեստավորված գազի հաշվին, եւ մեր բաժանորդների մոտ որեւէ սահմանափակում մենք չենք ունենալու: Անջատումներ չեն լինելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց «ՀայՌուսգազարդ»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը...
  • 17:58 Ապրիլ 27, 2010 | Էներգետիկա
    ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի գլխավորությամբ կայացել է ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 11-րդ նիստը
    «Ես ծանոթացել եմ միջուկային անվտանգությունը վերահսկող կառույցի եւ ատոմակայանի ղեկավարության պատրաստած նյութերին եւ, կարծում եմ, որ քիչ բան չէ արված: Իհարկե, ցանկալի է, որ անվտանգության ապահովման բոլոր մակարդակներում նախատեսված միջոցառումներն ավարտվեն համաժամանակյա: Սակայն, ցավոք, դա հնարավոր չէ: Մենք անկեղծորեն շահագրգիռ ենք հնարավորինս շուտ կատարելու նախանշված բոլոր առաջադրանքները»,-ասել է նախագահը...
  • 17:17 Ապրիլ 24, 2010 | Էներգետիկա
    Բնական գազի ներկրման և իրացման ծավալները նվազել են 14 %-ով
    2010 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 14 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով շուրջ 575 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է շուրջ 536.5 մլն խ.մ, ինչը 14,2 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Նախորդ տարվա համեմատ 20,1 %-ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 214.1 մլն խ.մ: Էներգետիկայի բնագավառը իրացրել է շուրջ 98.9 մլն խ.մ, ինչը 20,9 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: Փոքր-ինչ ավելացել են արդյունաբերության սպառման ծավալները՝ 75.2 մլն խ.մ, ինչը 1,8 %-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից...
  • 10:40 Ապրիլ 21, 2010 | Էներգետիկա
    Քիչ գազ, շատ էլեկտրաէներգիա Երևանի ջէկի նոր էներգաբլոկը հանձնվեց շահագործման
    Երեկ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ պաշտոնապես շահագործման հանձնվեց Երևանի ջէկի նոր էներգաբլոկը։ Էներգաբլոկի շինարարությունն իրականացրել է ճապոնական Mitsui & Co և հարավկորեական JS Engineering & Construction Corporation ընկերությունների կոնսորցիումը...
  • 12:19 Ապրիլ 20, 2010 | Էներգետիկա
    Երեւանում անցկացվեց «Էներգետիկ ընկերության ծախսերի կառավարում. հետճգնաժամային շեշտադրումներ» խորագրով նիստ
    Երեւանում այսօր տեղի ունեցավ Եվրոպական գործարար կոնգրեսի օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով կոմիտեի նիստ` «Էներգետիկ ընկերության ծախսերի կառավարում. հետճգնաժամային շեշտադրումներ» թեմայով: Նիստի աշխատանքներին մասնակցում էին գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից...
1 2 »