Տնտեսական քաղաքականություն
11:23 Սեպտեմբեր 02, 2010 | Տնտեսական քաղաքականություն
6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել գյուղատնտեսության նախարարությունում
Իրազեկ աղբյուրներից NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանություն կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը հետաքննություն է սկսել` գյուղատնտեսության նախարարության կողմից հողերի մելիորացիային ուղղված գումարների ծախսման արդյունավետությունը պարզելու համար։ Հետաքննություն սկսելու համար առիթ է ծառայել այն փաստը, որ պայմանագրերը կնքվել են՝ շրջանցելով պետական գնումների գործակալությանը...
6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել գյուղատնտեսության նախարարությունում
Իրազեկ աղբյուրներից NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանություն կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը հետաքննություն է սկսել` գյուղատնտեսության նախարարության կողմից հողերի մելիորացիային ուղղված գումարների ծախսման արդյունավետությունը պարզելու համար։ Հետաքննություն սկսելու համար առիթ է ծառայել այն փաստը, որ պայմանագրերը կնքվել են՝ շրջանցելով պետական գնումների գործակալությանը...
-
09:45 Սեպտեմբեր 06, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Կառավարությունը նախատեսում է 2011 թ. կրճատել բյուջեի դեֆիցիտը
2011 թ. պետական բյուջեի նախնական տարբերակով ծախսերը կազմելու են 986 մլրդ դրամ (մոտ 2,6 մլրդ դոլար), եկամուտները՝ 848 մլրդ դրամ (մոտ 2,3 մլրդ դոլար)։ Դեֆիցիտը պլանավորվել է 138 մլրդ դրամ (մոտ 370 մլն դոլար) կամ ՀՆԱ-ի 3,89 տոկոսը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: -
09:09 Օգոստոս 31, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Հայաստանի պետական պարտքը հատել է 3 մլրդ դոլարի սահմանագիծը
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հղում անելով ֆինանսների նախարարությանը, տեղեկացնում է, որ ՀՀ արտաքին պարտքը 2010 թ. հուլիսի դրությամբ հասել է 3 մլրդ դոլարի։ 2009 թ. վերջի համեմատ պետական պարտքն ավելացել է 2 տոկոսով։ ՀՀ պետական պարտքից 2,5 մլրդ դոլարը (82,8 տոկոսը) բաժին է ընկնում կառավարությանը, իսկ 520 մլն դոլարը (17,2 տոկոսը)՝ Կենտրոնական բանկին... -
15:24 Օգոստոս 28, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Մեր ՀՆԱ-ի կառուցվածքում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ. Վարչապետ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստի սկզբում քննարկվել և հաստատվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախորդ հանդիպման արձանագրությունները: -
17:18 Օգոստոս 27, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճի տեմպը դանդաղել է
ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայություն հրատարակված նախնական թվերի համաձայն` այս տարվա հունվար – հուլիս ամիսներին Հայաստանում ՀՆԱ-ի աճի տեմպը դանդաղել է: Ըստ այդ տվյալների, այդ ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 104,0%: Նշենք, որ հունվար - մայիսին այս տարվա ցուցնիշը 108.8% էր, իսկ հունվար - հունիսին արդեն 106,7%.: ՀՆԱ աճի անկման հիմնական պատճառը գյուղատնտեսական արտադրության կտրուկ անկումն էր… -
10:26 Օգոստոս 23, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 4 տոկոսով
Հայաստանում 2010թ. հունվար-հուլիսին համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 4 տոկոսով:Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 1 տրիլիոն 586 մլրդ 463.6 մլն դրամ... -
12:43 Օգոստոս 11, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Վայրիվերումներ ապահովագրական շուկայում
2011 թվականի հունվարի մեկից Հայաստանում ապահովագրական բիզնեսի բում է սպասվում: Ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրությունն օրենքի ուժ է ստանալու, իսկ սա նշանակում է, որ Հայաստանում կապահովագրվեն 410 հազար մեքենաներ: Յուրաքանչյուր մեքենա վարող` անկախ ցանկությունից եւ կարողությունից, պարտավոր է լինելու ամեն ամիս միջինը 3 հազար դրամ մուծել ապահովագրական ընկերություններին: “Սովորական ապահովագրական գործունեություն է ծավալվելու: Այսօր քաղաքացիներն իրականացնում են այդ նույն ապահովագրությունը, միայն թե կամավորության սկզբունքով: Հունվարի մեկից նրանք դա անելու են պարտադիր”,- բացատրում է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը... -
17:30 Հուլիս 24, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Կառավարությունը դեռ չի վերանայի մակրոտնտեսական կանխատեսումները
Հայաստանի տնտեսությունն արձանագրում է ավելի բարձր աճ, քան կանխատեսել էր կառավարությունը: Այսպես` 2010 թ. բյուջեի հիմքում դրված է տարեկան 1.2 տոկոս աճի կանխատեսումը, իսկ առաջին կիսամյակի տվյալներով փաստացի աճը կազմում է արդեն 6.7 տոկոս... -
16:36 Հուլիս 21, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25 տոկոս:
ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխությունից եւ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25 տոկոս: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումը, հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների նվազումը, 2009թ. իրականացրած դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցության աստիճանական մարումը հանգեցրել են 12-ամսյա գնաճի կանխատեսվածից ավելի արագ տեմպերով նվազմանը, սակայն այն դեռեւս գերազանցում է նպատակային միջակայքի վերին սահմանը... -
02:16 Հուլիս 20, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները
ՈՍԿԻ` գնման գին` 12986.43 (-5.46), բացթողնման գին` 14115.68(-5.94), ԱՐԾԱԹ` գնման գին` 195.85 (+2.6), բացթողնման գին` 212.88 (+2.83), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16411.31 (-7.83), բացթողնման գին` 17838.38 (-8.51), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 4968.26 (+204.45), բացթողնման գին` 5400.28 (+222.23): -
03:17 Հուլիս 19, 2010 | Տնտեսական քաղաքականություն
«Ամենաակտիվ դերը վերապահվում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին» «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյան
- «Կապիտալ Ասեթ Մենեջմենթը» մտադիր է հաջորդ տարի գործարկել մի քանի տիպի ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդեր: Կա՞ն որդյոք այդ ֆոնդերի ստեղծման համար բոլոր անհրաժեշտ նախադրյալները: - Ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդեր գործարկելու մեր մտադրությունը հնարավոր է դառնում համապատասխան օրենսդրական փաթեթի ընդունմամբ, որն այսօր Ազգային ժողովի օրակարգում է... -
16:48 Հուլիս 05, 2010 | Տնտեսական քաղաքականություն
ՍԵՐԺ ՍԱՐԳՅՍԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ԱՍՏԱՆԱ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: Հանրապետության ղեկավարը հուլիսի 5-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական ընկերակցության/ ԵՎՐԱԶԵՍ/ միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: -
16:05 Հուլիս 03, 2010 | Տնտեսական քաղաքականություն
«Կապիտալ». Եթե հաջողակ գործարարները միայն բիզնես շահով առաջնորդվեն, Հայաստան չեն գա, Նուբար Աֆեյան
Օրաթերթը հարցազրույց է հրապարակել ամերիկյան Flagship Ventures ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանի հետ, որը «Հայաստան 2020» ծրագրի հիմնադիրներից է և Հայաստանի ազգային մրցունակության հոգաբարձուների խորհրդի անդամ: Լրագրողը հարցնում է. «Սփուռքի ներուժի համախմբումը պետք է կատարվի հայրենասիրության գաղափարի՞, թե՞ բիզնես շահի շուրջ»... -
17:32 Հունիս 30, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Հայաստանի տնտեսական աճին նպաստում է... ալկոհո՞լը
Հայաստանի մշակող արդյունաբերության մեջ խմիչքների արտադրությունը զիջում է միայն սննդի արդյունաբերությանը եւ մետաղագործությանը: Ու հենց ալկոհոլային խմիչքների արտադրությունում էլ գրանցվել է այս տարվա 5 ամիսների աճի ամենաբարձր տեմպերից մեկը` 29 տոկոս, որով էլ հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության 11.2 տոկոս աճը: Ստացվում է` որքան շատ ենք ալկոհոլ օգտագործում, այնքան տնտեսական աճը բարձր է: Հավանաբար այդ պատճառով Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզները մղված են երկրորդ պլան` դրանք խանգարում են կառավարության հավակնոտ ծրագրերին եւ կարող են մակրոտնտեսական անկայունության պատճառ դառնալ: Ընդ որում` կառավարությունը կանգնած է երկընտրանքի առջեւ` եթե մեր սպառողները նախապատվություն են տալիս ներմուծված խմիչքներին, դրանից շահում է բյուջեն, քանի որ ներմուծումից հարկ հավաքագրելն ավելի հեշտ է: Եթե նախապատվություն են տալիս տեղական խմիչքներին` առաջին հերթին շահում է տնտեսական աճը: Դատելով վիճակագրությունից` այս տարի ալկոհոլի սիրահարները նախապատվություն են տվել տեղական խմիչքներին` այդպիսով իրենց լուման բերելով տնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում... -
17:26 Հունիս 29, 2010 | Տնտեսական քաղաքականություն
ԱՄՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԵՐԿԱՐԱՁԳՎՈՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԵՐԿԱՐԱՁԳՎՈՂ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը այսօր հաստատել է Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի (EFF) շրջանակում եռամյա համաձայնագիր 133.40 միլիոն ՓՀԻ (197.4 միլիոն ԱՄՆ դոլարի) համարժեք գումարով և Երկարաձգվող վարկավորման ծրագրի (ECF) շրջանակում եռամյա համաձայնագիր`133.40 միլիոն ՓՀԻ (197.4 ԱՄՆ դոլարի) համարժեք գումարով` Հայաստանի Հանրապետության համար: Նշված համաձայնագրերի շրջանակում միջոցների հասանելիության ընդհանուր գումարը կազմում է 266.80 միլիոն ՓՀԻ (394.8 միլիոն ԱՄՆ դոլար)` մինչև 2013թ. հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածը ներառյալ: Խորհրդի որոշումները հնարավորություն են տալիս անմիջապես տրամադրել 36.2 միլիոն ՓՀԻ (53.6 միլիոն ԱՄՆ դոլարին) համարժեք գումար: Խորհուրդը նաև հաշվի առավ 2009 թ. մարտի 6-ին հաստատված Սթենդ-բայ համաձայնագիրը չեղյալ համարելու Հայաստանի դիմումը (մամլո հաղորդագրություն թիվ 09/68)` առանց չորրորդ ուսումնասիրությունն ավարտելու... -
11:13 Հունիս 25, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Մասնավոր տրանֆերտներն ավելանում են, սակայն խոչընդոտո՞ւմ են մեր տնտեսությանը
Հետաքրքիր հայտարարություն է կատարել այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Հանդես գալով դրամական փոխանցումների եւ միգրացիայի տնտեսական ազդեցությունների վերաբերյալ համաժողովի ընթացքում` նախարարն ասել է, որ մասնավոր տրանսֆերտները, թեեւ ունեն ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ազդեցություններ, ավելի շատ պետք է դիտարկել որպես մարտահրավեր: Մասնավոր տրանսֆերտների դրական ազդեցությունն այն է, որ լուծում են աղքատության հաղթահարման խնդիրը, իսկ բացասական կողմը, ըստ նախարար Երիցյանի, այն է, որ խոչընդոտում են բնակչության տնտեսական ակտիվությանը... -
15:08 Հունիս 21, 2010 | Տնտեսական քաղաքականություն
ՀՀ ՀՆԱ–ն աճել է 8,8%–ով
այս տարվա հունվար–մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ ՀՆԱ–ն աճել է 8,8%–ով։ ՀՆԱ ինդեքս–դեֆլյատորի աճի տեմպը կազմել է 9,9%, իսկ սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ՝ 107,6%, ինչը վկայում է այն մասին, որ ՀՆԱ աճն անվանական է և մեծամասամբ գնաճի հետևանքով է արձանագրվել... -
17:10 Հունիս 16, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Ազատ առեւտուրը Հայաստանի համար չէ
2003 թ. Հայաստանը, մոտ տասնամյա ջանքերից հետո, հաղթահարելով Թուրքիայի արգելքները, կարողացավ անդամագրվել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Սա կարելի է նույնիսկ հաջողություն համարել, քանի որ ԱՊՀ երկրների մեծ մասն այն ժամանակ ԱՀԿ անդամ չէր: Օրինակ՝ Ուկրաինան միայն 5 տարի անց` 2008 թ. մայիսի 16-ին կարողացավ անդամագրվել ԱՀԿ-ին, իսկ ուղիղ 2 տարի անց բողոք ներկայացրեց Հայաստանի դեմ` ԱՀԿ կանոնները խախտելու համար... -
15:03 Հունիս 09, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրենը ներդրողների համար «լուրջ» խնդիրներ է տեսնում Հայաստանում
«Այսօր Հայաստանում մեծ հնարավորություն ունենք շատ ավելի արագ աճելու, եթե կարողանանք մեր շուկայի կառուցվածքը ավելի բաց համակարգի սկզբունքներով կառուցել», - չորեքշաբթի օրը հանդիպելով լրագրողների հետ` հայտարարեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Վերջինիս խոսքով, Հայաստանում ներդրումներ կատարողների համար բարդություններ կան շուկա մուտք գործելու հարցում... -
18:23 Մայիս 22, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ժամանակ
Ես կփորձեմ մի քանի գնահատական տալ 2009թ. դժվարին տնտեսական տարվա իրականացված միջոցառումների արդյունքների վերաբերյալ: Հետագայում իմ գործընկերները մանրակրկիտ կներկայացնեն ձեզ 2009թ. բյուջեի կատարողականի ցուցանիշները և այն գործընթացները, որոնք մենք կառավարել ենք բյուջեով: 2009 թվականը մեր տնտեսական եւ ֆինանսական համակարգերի կայունության ստուգման ժամանակահատված էր: Այս ընթացքում էր, որ ընդունվեցին ոչ ստանդարտ որոշումներ, որոնք թելադրված էին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով: Անհրաժեշտություն ծագեց ճշգրտել կառավարության կողմից կիրառվող մեթոդները եւ գործիքակազմը` նոր տնտեսական իրողություններին համահունչ դարձնելու նպատակով... -
17:27 Մայիս 20, 2010 | Տնտեսական քաղաքականություն
Ջուրը միայն ձկնաբուծարանների համար չէ. Արարատյան դաշտի ջրային պաշարները վտանգված են
Այս տարվա մարտից Հայաստանում կոնֆլիտ է գոյացել ձկնաբուծական տնտեսությունների և կառավարության միջև: Վերջինս պահանջում է, որպեսզի ձկնաբուծական տնտեսությունները փոխեն հողերի կատեգորիան, տեղադրեն ջրաչափեր, վճարեն հարկեր, մի խոսքով` տեղափոխվեն օրինական դաշտ: Ձրային պաշարների վիճակի հետ կապված "Տնտեսական լրագրողների ակումբը" ձեռնարկել էր քննարկում ` տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ինչպես նաև գյուղատնտեսության և բնապահպանության փոխնախարարների մասնակցությամբ...
