ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

armeconomedia.org

Էկոլոգիական ահազանգ

  • 11:35 Օգոստոս 19, 2010 | Էկոլոգիական ահազանգ
    Արմավիրում շուրջ 5 հազար հա հողատարածք վերածվել է անապատի, գյուղացին խնդրում է պետության աջակցությունը
    Արմավիրի մարզի Արտաշար համայնքի դաշտերը գրեթե ամայի են: Բնակիչների մեծ մասն իրենց սեփական հողերը թողած մշակում են հարեւան շրջաններից վարձակալած հողերը, քանի որ իրենց հողատարածքները մշակման ենթակա չեն: Համայնքի 374 հա վարելահողից 252 հա-ն աղակալված է: (Տե՛ս լուսանկարները): «Աղը դուրս է եկել, ժողովուրդը ցանում են, բերք չեն կարողանում ստանալ: Մարդիկ դիմում են, էստեղից, էնտեղից են հող վերցնում, մշակում, որ կարողանան իրենց գոյոթյունը պահեն: Մոտ 100 տնտեսությունից ավել էսօր վարկի տակ են»,- ԷկոԼուր-ի հետ զրույցում ասաց Արտաշարի գյուղապետարանի հաշվապահ Ջուլիետա Սարգսյանը...
  • 17:43 Հուլիս 31, 2010 | Էկոլոգիական ահազանգ
    ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ՞
    Հայաստանի պատմական եւ մշակութային տարբեր ժամանակաշրջանների մասին վկայող 18 հուշարձանախումբ հայտնվել է ապագա հանքի տարածքում՝ իր պատմական տեղն ու նշանակությունը զիջելով հանքարդյունաբերությանը: Երկու տարի առաջ, ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի հյուսիսում գտնվող Թեղուտ եւ Շնող գյուղերի հարակից տարածքներից հանքարդյունաբերության նպատակով Armenian Copper Programm (ACP) ընկերությանը տրամադրվեցին հողատարածքներ: Դեռեւս 2001-ին ընկերությունը մրցութային կարգով ստացել է 25 տարով հանքավայրի շահագործման արտոնագիր: Համաձայն հանքշահագործողի մշակած ծրագրի՝ հատվելու է 357 հա անտառ, որպեսզի մասնավոր այս ընկերությունը պղնձով ու մոլիբդենով հարուստ հանքավայրից հնարավորություն ունենա միջազգային շուկա արտահանել տարեկան 7մլն տոննա հանքաքար՝ այս կերպ նպաստելով նաեւ Հայաստանի տնտեսության զարգացմանը...
  • 09:51 Հունիս 24, 2010 | Էկոլոգիական ահազանգ
    Սեւանա լճի ջրում հայտնված 867 հա անտառներ կան
    Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը: Ինչպես նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որոշման նախագծով նախատեսված միջոցառումների ժամանակացույցը նպատակ ունի ապահովելու Սեւանա լճի եւ դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, վերականգնումը: Ծրագրով նախտեսված է մինչեւ 2029 թվականը Սեւանա լճի ջրի մակարդակը հասցնել մինչեւ 1905 մ-ի: ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը նշեց, որ կարեւոր հիմնախնդիր են լճին հարակից տարածքի շենք-շինությունները, որոնք ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով վտանգված են...
  • 17:00 Հունիս 23, 2010 | Էկոլոգիական ահազանգ
    ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՊԱՆՑԻ Է, ԲԱՅՑ ՈՒՐԱՆԻՑ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ
    Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր մի քանի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ դեռ պարզ չէ` Հայաստանում ուրան կա՞, թե՞ ոչ: Մինչ այդ հայտարարվել էր, որ միայն Սյունիքի Լեռնաձոր գյուղի մերձակա տեղանքում ուրանի պաշարները կազմում են մոտ 30 հազ. տոննա: Սակայն նախարար Մովսիսյանն ասաց, որ առայժմ հայտնաբերվել են միայն ուրանի երեւակումներ, իսկ պաշարների մասին ստույգ կարելի է խոսել միայն ուսումնասիրություններից հետո: Նախորդ ուսումնասիրությունները կատարվել են 50-ական թվականներին, որից հետո եզրակացվել է, որ հայտնաբերված պաշարները հզորությամբ եւ պարունակությամբ չէն համապատասխանում այն ժամանակվա տեխնոլոգիական չափանիշներին: Սակայն, ըստ Մովսիսյանի, նոր տեխնոլոգիաները թույլ են տալիս հուսալ, որ Հայաստանում եւս հնարավոր է ուրանի արդյունահանում: Աշխատանքներն իրականացնում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպությունը», որի բաժնետերերն են Հայաստանի կառավարությունը եւ «Ռոսատոմը»...
  • 17:18 Հունիս 18, 2010 | Էկոլոգիական ահազանգ
    ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ՀԱԿԱՌԱԿ
    Այս օրերին լայնածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում Սևանա լիճ թափվող ամենաջրառատ գետերից մեկի` Արգիճիի վերին հոսանքներում` փոքր հիդրոկայան կառուցելու նպատակով: (Տես ֆոտոռեպորտաժը): Թե երբվանից են սկսվել շինարարական աշխատանքները, դժվար է ասել, սակայն օրեր առաջ այս մասին Գավառի ԲՏՀ Օրհուս կենտրոնին ահազանգ են հնչեցրել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ, Մադինա, Վ. Գետաշեն, Ն. Գետաշեն, Վաղաշեն համայնքների ղեկավարները: Դիմելով կենտրոնին` նրանք բողոքել են այն մասին, որ նոր հիդրոկայանի կառուցմամբ ոչ միայն լրջորեն վտանգվում է տարածքի բնապահպանական հավասարակշռությունը, խախտվում է Սևանա լճի մասին ՀՀ օրենքը, այլ նաև նշյալ 5 համայնքների բնակիչները զրկվում են ոռոգման ջրից, քանի որ նրանք սնվում են այն նույն գետից, որի ջրերը պետք է ծառայեցվեն էլեկտրոէներգիա արտադրելու համար...
  • 16:23 Հունիս 15, 2010 | Էկոլոգիական ահազանգ
    ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ ԵՆ ԴՐԱԽՏ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԳԻԼԱՆՈՒՄ
    «Խոսրովի անտառ» արգելոցի մեջ մտնող «Գիլան» ագելավայրի շուրջ ստեղծված իրավիճակը սրվում է: Ահազանգն այն մասին, որ արգելոցի սրտում` Գիլանում, կառուցվում են հյուրանոցային օբյեկտներ եւ հատվում են ծառեր, հնչեցրեց կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը: Հունիսի 12-ին Մարիամի հետ Խոսրով մեկնեց «ԷկոԼուր»-ի խումբը: (Տես լուսանկարները): Հատված ծառեր մենք չտեսանք: Դժվար է շինարարական հրապարակում արմատախիլ արված ծառեր գտնել: Իսկ ինչ վերաբերում է Գիլանում շինարարական աշխատանքներին, ապա դրանք վերսկսել են...
  • 15:23 Հունիս 05, 2010 | Էկոլոգիական ահազանգ
    Կառուցվում է՞ «անհասկանալի է` թե ինչ գերեզմանոց»
    Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը հայտնեց, թե Արարատի մարզի Զանգակատուն և Ուրցալանջ գյուղերի տարածքում ընթացնում են հորատման աշխատանքեր, որպեսզի կառուցվի «անհասկանալի է, թե ինչ գերեզմանոց»: Նրա խոսքով, աշխատանքները իրականացվում են «Երևանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ի նախագահ Մարատ Գրիգորյանի կողմից...
  • 15:46 Հունիս 02, 2010 | Էկոլոգիական ահազանգ
    Ուրան. «Ժողովրդի դիրքորոշումը միանշանակ բացասական է»
    Ժողովրդի դիրքորոշումը միանշանակ բացասական է: Ինչպե՞ս կարելի է այս փոքրիկ պետության մեջ այդպիսի շռայլություն թույլ տալ: Սա Ղազախստանը չի, Ռուսաստանը չի, Ավստրալիան չի, անծայրածիր հողամասեր մենք չունենք: Սա ամբողջ Հայաստանի համար վատ նշանակություն կունենա...
  • 11:52 Մայիս 15, 2010 | Էկոլոգիական ահազանգ
    Երեվանի ռադիոնուկլիդային աղտոտվածության պատճառով բնակիչները փոխհատուցում չեն ստանա
    Երևանի առնվազն երկու տարածքներում` Դավթաշենում և Կոմիտասի փողոցի հարակից կիրճում, առկա է ռադիոնուկլիդներով աղտոտվածության բարձր մակարդակ: Այս խնդիրը կլիմայի փոփոխությանը նվիրված «Կոպենհագենից դեպի Կանկուն» գիտաժողովի ժամանակ բարձրացրեց Թռչնասերների կենտրոնի նախագահ Սիլվա Ադամյանը...
  • 17:23 Մայիս 11, 2010 | Էկոլոգիական ահազանգ
    ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՆԻՍԻՆ ՈՒՐԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ԽՈՍՏԱՑԵԼ
    Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վստահեցնում է, որ հունիսի առաջին կեսերին Հայաստանում ուրանի ծրագիրը իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ը պատրաստ է շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին նորից քննարկում անցկացնել Կապանում: Այդ մասին խոսվում է էներգետիկայի և բնական պաշարների 07/ 24.1/ 833-10 համարով պատասխան նամակում, որը հասցեագրված է Կապանի «Հանուն էկոլոգիական անվտանգության ապահովման և դեմոկրատայի զարգացման» հասարակական կազմակերպությանը...
  • 09:26 Մայիս 06, 2010 | Էկոլոգիական ահազանգ
    Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը` ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում
    Հաշվի առնելով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում ստեղծված արտակարգ իրավիճակը` ՀՀ բնապահպանության նախարարությունը վերանայել է նախարարության ենթակայությամբ այս տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի առաջնահերթությունը: Նախարարությունը ՀՀ կառավարություն է ներկայացրել 2010 թ. պետական բյուջեում երկու ծրագրերի մասով (ընդհանուր 27 212.0 հազար դրամ գումարով) վերաբաշխում կատարելու եւ ՀՀ կառավարություն պահուստային ֆոնդից լրացուցիչ 4 438.0 հազար դրամ գումար հատկացնելու որոշման նախագիծ...
  • 17:38 Մայիս 04, 2010 | Էկոլոգիական ահազանգ
    ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ ԵՎ «GEGАMET» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋԵՐՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
    Ինչպես հայտնի դարձավ «ԷկոԼուր»-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը չի աջակցել Շորժայի հարեւանությամբ գործարանի կառուցման նախագծին` հիմնավորելով, որ «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը արգելում է վերամշակող ձեռնարկությունների կառուցումը Սեւանի ավազանում: Չնայած օրենքում նշված այս խոչընդոտին` բնապահպանության նախարարությունն, այնուամենայնիվ, որոշել է նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ անցկացնել: Միջոցառմանը մասնակցելու հրավերը նախօրոք նախարարության կայքում հրապարակված չէր, ինչպես հարկն է, այլ լսումների անցկացման օրը` ապրիլի 27-ին: Չէին զգուշացվել շահագրգիռ կողմերը` հասարակական կազմակերպությունները, Գեղարքունիքի մարզի բնապահպանական վարչությունը, Գավառի Օրհուս կենտրոնը: «ԷկոԼուր»-ի տվյալներով` «Սեւան» ազգային պարկը չի մասնակցել հասարակական լսումներին բացատրությամբ, որ շինարարության գոտին չի մտնում ազգային պարկի տարածքի մեջ, իսկ լճի վրա հնարավոր փոշու եւ թափոնների ազդեցությունը բնապահպանական տեսչության գործն է: Այսպիսով, հասարակական լսումներին մասնակցել են պետական բնապահպանական տեսչության ներկայացուցիչները, նախագծողը եւ Շորժայի համայնքապետը իր մի քանի համագյուղացիների հետ: