ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

armeconomedia.org
Ֆինանսական շուկա

Բանկեր

  • 17:28 Օգոստոս 18, 2010 | Բանկեր
    Fitch-ը հետ է կանչել «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի վարկանիշները
    ՎՏԲ-Հայաստան բանկը» մեկնաբանել է Fitch-ի հետ համագործակցության դադարեցման պատճառը ««ՎՏԲՀ»-ի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերն արտացոլում են Fitch-ի կարծիքը բանկի սեփականատիրոջ` ռուսական «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ կողմից («ՎՏԲ», «BBB»/«Կայուն» կանխատեսում/F3) անհրաժեշտության դեպքում աջակցության ցուցաբերման չափավոր հնարավորության վերաբերյալ: Այդ կարծիքը հիմնված է «ՎՏԲՀ»-ի` «ՎՏԲ»-ի 100-տոկոսանոց տնօրինության տակ գտնվելու հանգամանքի, «ՎՏԲ»-ի համար ԱՊՀ շուկաների ռազմավարական նշանակության եւ մայր կառույցի համեմատ «ՎՏԲՀ»-ի փոքր ծավալի վրա:
  • 10:52 Հուլիս 13, 2010 | Բանկեր
    ՀՀ ԿԲ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
    2010 թ. հուլիսի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%: ՀՀ ԿԲ փոխանցմամբ` 2010 թ. հունիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայումամսյագնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.5 տոկոսային կետով` կազմելով 5.8%: համակարծիքէ, որ տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումը, հումքային ևպարենային ապրանքներիմիջազգային գների նվազումը, 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետայինքաղաքականություններիընդլայնողական ազդեցության աստիճանական մարումը հանգեցրել են 12-ամսյա գնաճիկանխատեսվածից ավելի արագտեմպերով նվազմանը, սակայն այն դեռևս գերազանցում է նպատակային միջակայքի վերինսահմանը: 12- Խորհուրդը...
  • 16:10 Հուլիս 07, 2010 | Բանկեր
    Ովքե՞ր են այդ հարուստները
    2010թ. հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անվամբ ստացվել են 479,9 մլն դոլարի չափով դրամական միջոցներ: Հայաստանի կենտրոնական բանկի ամենամսյա հաշվետվության մեջ հաղորդվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ տվյալ ցուցանիշն աճել է 4,2 տոկոսով կամ 19,2 միլիոնով...
  • 17:48 Հունիս 17, 2010 | Բանկեր
    Ըստ ՀՀ ԿԲ-ի` մոտակա ամիսներին գնաճի տեմպերը նվազելու են
    Այս տարվա մայիսին` նախորդ ամսվա համեմատությամբ արձանագրվել է 1.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը, նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատությամբ, նվազել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 6.3%: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրանական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, պարենային ապրանքների գներն աճել են 1.8%-ով (նպաստումը գնաճին` 1.0 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների գները` 0.9%-ով (նպաստումը գնաճին` 0.15 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.2%-ով (նպաստումը գնաճին` -0.1 տոկոսային կետ):
  • 16:16 Մայիս 11, 2010 | Բանկեր
    ԿԲ ՍԱՀՄԱՆԵԼ Է 7,25 ՏՈԿՈՍ
    2010 թ. մայիսի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով, սահմանելով այն 7.25%: 2010 թ. ապրիլին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 2.0 տոկոսային կետով` կազմելով 6.8%...
  • 16:19 Մայիս 05, 2010 | Բանկեր
    Բանկերը կտրվել են տնտեսությունից
    Ինչպես գրում է “Կապիտալ” օրաթերթը, “բանկային համակարգի ֆինանսական միջնորդության ցածր մակարդակը դարձավ գլխավոր պատճառն այն բանի, որ Հայաստանը արձանագրեց աշխարհում տնտեսության ամենաբարձր անկումներից մեկը”: Ամբողջ աշխարհում բանկերը կատարում են տնտեսության հիմնական վարկատուների դերը: Հայաստանում, 2010 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բանկերի տրամադրած վարկերի եւ ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 22,2 տոկոս: Դա նշանակում է, որ բանկերը չեն մասնակցում համախառն արդյունքի նույնիսկ քառորդի արտադրությանը: Եվ դրանով հանդերձ, կառավարությունը մի շարք միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի ճգնաժամի պայմաններում բանկային համակարգը լինի “անձեռնմխելի”...
  • 10:29 Ապրիլ 30, 2010 | Բանկեր
    Հայաստանի բանկերի մեկ երրորդը վնասով է աշխատում
    Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ երկրի 22 առեւտրային բանկերից շահույթով աշխատել են միայն 14-ը. շահույթի ընդհանուր չափը կազմել է 12.4 մլրդ դրամ։ Մնացած 8 առեւտրային բանկերը տարին վնասով են փակել։ Կրած վնասների չափը 3.8 մլրդ դրամ է գնահատվում։
  • 16:08 Ապրիլ 27, 2010 | Բանկեր
    Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչության բացմանը
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Իգոր Ֆինոգենովը։ Համաձայնագրով նախատեսվում է Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչության բացում Հայաստանում...
  • 17:38 Ապրիլ 19, 2010 | Բանկեր
    KfW բանկը զարգացնում է Հայաստանի հիփոթեկային շուկան
    Հայաստանի հիփոթեկային շուկայի զարգացման համար գերմանական KfW բանկը Հայաստանի Կենտրոնական բանկին հատկացրել է 20 մլն եվրո։ Միջոցները հատկացվել են «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագրի շրջանակում։ Վարկային միջոցների պայմանագիրն այսօր ստորագրեցին KfW բանկի Եվրոպայի մասնավոր և ֆինանսական հատվածի զարգացման ստորաբաժանման ղեկավար-փոխնախագահ Եվա Վիտտը և Հայաստանի ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը...
  • 10:42 Ապրիլ 03, 2010 | Բանկեր
    Կենտրոնական բանկ –դոլարային վարկերի ծավալներն աճել են 6,5 միլիոնով
    22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 30.3 մլն ԱՄՆ դոլար...
  • 15:53 Ապրիլ 02, 2010 | Բանկեր
    Դոլարը կլողա 380-400 դոլարի միջակայքում
    Դոլարը կլողա 380-390-400 միջակայքում Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ բանկերը շահագրգռված չեն դրամի արժեզրկմամբ, քանի որ դա ռիսկեր է առաջացնում արտարժութային վարկերի սպասարկման ընթացքում։ Նրա կարծիքով՝ այս տարի արտարժութային շուկայում այլևս ցնցումներ տեղի չեն ունենա. դոլարը, ամենայն հավանականությամբ, կլողա 380-390-400 միջակայքում...
  • 12:39 Ապրիլ 01, 2010 | Բանկեր
    «Ամերիաբանկ»-ի եւ «Կասկադ» բանկի միջեւ կնքվել է միաձուլման մասին պայմանագիր
    «Ամերիաբանկ»-ի եւ «Կասկադ» բանկի բաժնետերեր «Թի Դի ԷՅ հոլդինգս Լիմիթեդ» եւ «Կասկադ Կապիտալ հոլդինգս» ընկերություններն այսօր կնքել են երկու բանկերի միաձուլման մասին պայմանագիր: Նախքան բանկերի միաձուլումը գործընթացը պետք է անցնի երկու փուլ. առաջինն իրենից ենթադրում է նախապատրաստական աշխատանքներ, իսկ երկրորդ փուլում` միաձուլում...
  • 11:06 Մարտ 27, 2010 | Բանկեր
    Ֆինանսական շաբաթը
    Մարտի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,697,653 ԱՄՆ դոլար` 396.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 60,310,692 ԱՄՆ դոլար` 398.43 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
  • 10:02 Մարտ 24, 2010 | Բանկեր
    ՎԶԵԲ-ը «Ամերիաբանկ»-ին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ` մասնավոր ՓՄՁ-ների վարկավորման համար
    ՎԶԵԲ-ը «Ամերիաբանկ»-ին տրամադրել է 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային գիծ մասնավոր ՓՄՁ-ների հետագա վարկավորման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Ամերիաբանկ»-ից, ՎԶԵԲ-ի վարկային գիծը հնարավորություն կտա «Ամերիաբանկ»-ին շարունակել զարգացնել ՓՄՁ-ների վարկավորման գործունեությունը եւ բավարարել ֆինանսավորման սահմանափակումներ ունեցող տեղական ընկերությունների վարկավորման բարձր պահանջարկը...
  • 14:48 Մարտ 09, 2010 | Բանկեր
    ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 6.5%
    2010 թ. մարտի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 6.5%...
  • 17:05 Մարտ 06, 2010 | Բանկեր
    HSBC. Ճգնաժամի երկրորդ ալիք չի սպասվում
    «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի» մենեջմենտը ընդհանուր առմամբ գոհ է անցած տարվա ֆինանսական ցուցանիշներից...
  • 11:39 Մարտ 03, 2010 | Բանկեր
    2009թ. ՀՀ բանկային համակարգի շահույթի շուրջ կեսը բաժին է հասել “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին”
    “Բանկի ակտիվները 2009թ. վերջին կազմել են շուրջ 163 մլրդ դրամ` մեկ տարվա ընթացքում ավելանալով 31.6%-ով, կապիտալի աճը նախորդ տարի կազմել է 34.8%` հասնելով 35.418 մլրդ դրամի, բանկի շահույթը կազմել է շուրջ 4.3 մլրդ դրամ` կազմելով ՀՀ բանկային համակարգի ընդհանուր շահույթի 49.6%-ը”,- ասել է Ստեփան Գիշյանը: