Վերլուծություն
-
15:50 Հունիս 23, 2010 | Վերլուծություն
Հայաստանի տնտեսության հնարավոր ապագայի մասին. Այլընտրանք. «Ոսկե միլիարդ» կամ Բանգլադեշ
Տնտեսական զարգացումը Երկրագնդի վրա արդեն վաղուց ընթանում է հետւյալ բանաձեւին համապատասխան: Կան զարգացած երկրներ (այսպես կոչված «Ոսկե միլիարդը»,) որոնք տիրապետում են արդի տեխնոլոգիաներին, եւ դրանց շնորհիվ կարող են արտադրել իրենց համար անհրաժեշտ ամեն ինչ: Մնացած մարդկությունից, որի թվաքանակը ներկայում հինգ միլիարդ է, (բայց այդ թիվը արագորեն աճելու է), այս մեկ միլիարդը ոչ մի բանով կախված չէ, բացի, որոշ չափով` հումքից, հիմնականում`վառելիքից: Իսկ մնացած մարդկությունը` այն հինգ եւ ավելի միլիարդը, կարող է գոյատեւել կամ վաճառելով զարգացած «Ոսկե միլիարդին» իր բնական հարստությունները (ներառյալ բնական տեսարանները` զբոսաշրջության տեսքով), կամ էլ` պարզապես շնորհիվ այդ «Ոսկե միլիարդից» ստացած օգնության, ավելի ճիշտ` ողորմության...
-
14:43 Հունիս 14, 2010 | Վերլուծություն
ՀՀ ֆիննախը "համեմատել" է երկու անհամեմատելի ցուցանիշներ
Նյութը կարդացեք ռուսերենով:
-
17:45 Հունիս 01, 2010 | Վերլուծություն
Ուրանի օգուտներն ու վնասները Սյունիքը` ամայացման վտանգի առջև
2009թ. ապրիլին «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերությունը» Հայաստանում 5 տարով ուրանի հանքավայրերի երկրաբանահետախուզական աշխատանքների լիցենզիա ստացավ: Ընկերության հիմնադիրներն են «Ռոսատոմը» և Հայաստանի կառավարությունը` հավասար մասնաբաժիններով:
Վրա հասած տնտեսական ճգնաժամի պատճառով աշխատանքները դադարեցվեցին, սակայն ամենայն հավանականությամբ շուտով կվերսկսեն: Կառավարության կարծիքով` Հայաստանում ուրանի արդյունահանումը կամրապնդի մեր երկրի դիրքը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարթությունում։ Հայաստանը կարող է դառնալ այն եզակի երկրներից մեկը, որը կտնօրինի խաղաղ ուրանի ողջ ցիկլը՝ արդյունահանում-հարստացում-օգտագործում։ Ուրանի հարստացումն իրականացվելու է ոչ թե Հայաստանի տարածքում, այլ Ատոմային էներգետիկայի միջազգային կենտրոնում՝ Անգարսկում...
-
16:20 Մայիս 24, 2010 | Վերլուծություն
Աղքատիկ ՙսպառողական զամբյուղ՚` ըստ Համաշխարհային բանկի մեթոդաբանության
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի նվազագույն սպառողական զամբյուղի տվյալները: Ըստ ԱՎԾ հաշվարկների, նշված ժամանակաշրջանում սննդամթերքի նվազագույն միջին ամսական արժեքը կազմել է 20457,1 դրամ` մեկ շնչի կտրվածքով: Նախորդ տարվա 1-ին եռամսյակի համանման ցուցանիշի համեմատությամբ, մարդու բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն պարենային ապրանքների արժեքն աճել է 1,8 տոկոսով...