ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

armeconomedia.org

Գյուղատնտեսություն

  • 09:30 Օգոստոս 31, 2010 | Գյուղատնտեսություն
    Հայաստանն սկսել է ցորեն ներկրել Իրանից
    Հայաստանը սկսել է ցորեն ներկրել Իրանից՝ Ռուսաստանի կողմից ցորենի արտահանման արգելքի պատճառով: Այս լուրն, օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Ըստ նախարարի՝ Իրանի հետ գործարքներն իրականացնում է «Մանչո Գրուպ» ընկերությունը։ Նրա խոսքով, սակայն, Իրանից ներկրվող ցորենի որակը դեռ պետք է փորձաքննության ենթարկվի։ Նշենք, որ Իրանում այս տարի սպասվում է հացահատիկի բարձր բերք՝ մոտ 15 մլն տոննա, որից 2 մլն տոննան կարտահանվի...
  • 17:12 Օգոստոս 27, 2010 | Գյուղատնտեսություն
    Ինչո՞ւ են գյուղմթերքների գներն այս տարի բարձր շուրջ 50 տոկոսով
    Գրեթե բոլոր գյուղմթերքների, այդ թվում՝ կարտոֆիլի գինն այս տարի բարձր է շուրջ 50 տոկոսով, որի պատճառը ոչ միայն շուկայական հարաբերություններն են, այլ նաեւ բնակլիմայական անբարենպաստ պայմանները։ Օգոստոսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։
  • 17:27 Օգոստոս 19, 2010 | Գյուղատնտեսություն
    Հայաստանը Հնդկաստանից գոմեշի միս է ներմուծելու
    Հայաստանի կառավարությունը հաստատել է Հնդկաստանում գոմեշի միս արտադրող կազմակերպություններին ներկայացվող չափանիշները, որոնց բավարարման դեպքում միայն դրանց արտադրանքը կարող է ներմուծվել Հայաստան: Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիրի օգոստոսի 19-ին կայացած նիստում հաստատվել է նաեւ Հնդկաստանում Հայաստան արտահանվող գոմեշի մսի արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ սննդի անվտանգության գծով ներկայացուցչի գործունեության կարգը։ Սահմանվել է, որ գոմեշի միս արտադրող կազմակերպությունները պետք է ունենան մսամթերքի արտադրության ոչ պակաս, քան 10 տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս եւ սառցարան, համապատասխանեն մի շարք այլ չափանիշների...
  • 17:19 Օգոստոս 19, 2010 | Գյուղատնտեսություն
    Հայաստանը շեշտադրումն անում է Իրանից ցորենի ներկրման վրա
    Մոսկվայի կողմից ցորենի արտահանման նկատմամբ արգելք մտցնելուց հետո, Հայաստանը շեշտադրումն արել է Իրանից ցորենի ներկրման վրա: IRIB News գործակալությունը հաղորդում է, որ ցորենի արտադրության ծավալները Իսլամական Հանրապետությունում աճել են 2,5 միլիոն տոննայով: Գործակալությունը հայտնում է, որ ցորենի արտահանման արգելքը Հայաստանում հանգեցրել է այդ ապրանքատեսակի գնի աճի...
  • 17:15 Օգոստոս 17, 2010 | Գյուղատնտեսություն
    Խաղողի ֆիլոքսերայի տարածումից գյուղացիներն ամբողջությամբ անպաշտպան են
    Ֆիլոքսերայով վարակված խաղողի այգին ոչնչացվել է, սակայն վարակի տարածման վտանգը դեռ պահպանվում է։ Այս մասին օգոստոսի 17-ին տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ հավելելով, որ ֆիլոքսերայի որդերի թրթուրները վարակում են նաեւ հողը, եւ տարածվում քամու միջոցով։ «Վարակը դեռ Վայոց Ձորում չի տարածվել, բայց եթե տարածվի, խաղողագործները դրա դեմ պայքարի որեւէ միջոց չունեն։ Այգու վարակվելու դեպքում միայն մեկ միջոց կա, պետք է այգին այրել»,- ասաց Հարությունյանը:
  • 16:03 Օգոստոս 10, 2010 | Գյուղատնտեսություն
    ՀԲ-ն կոչ է անում չսահմանափակել հացակատիկի արտահանումը
    Համաշխարհային բանկը պետություններին կոչ է անում չսահմանափակել հացահատիկի արտահանումը, ինչպես դա երաշտի պատճառով արեց Ռուսաստանը։Համաշխարհային բանկի տնօրեն-կառավարիչ Նգոզի Օկոնջո-Իվեալան հայտնել է, որ Ռուսաստանի կողմից մինչև տարեվերջ ցորենի արտահանման համար սահմանված արգելքը դեռ ճգնաժամ չի առաջացրել, բայց սննդամթերքի գների փոփոխությունն ավելի զգայուն է դարձնում աղքատ երկրների վիճակը...
  • 16:10 Օգոստոս 06, 2010 | Գյուղատնտեսություն
    Ալյուրի գներն աճել են
    Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ուրբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն արդեն տուժել է հացահատիկի արտահանումը դադարեցնելու վերաբերյալ Ռուսաստանի կառավարության որոշումից: Ասատրյանի խոսքով, երեկ եւ այսօր ալյուրի գնի կտրուկ աճ է գրանցվել. բարձրակարգ ալյուրի 50 կիլոգրամանոց պարկը վաճառվում է 9900 դրամով` 700 դրամով ավելի թանկ, քան նախորդ օրերին: Հացի գինը, բարեբախտաբար, մնացել է անփոփոխ:
  • 13:04 Օգոստոս 05, 2010 | Գյուղատնտեսություն
    Հայաստանը կարող է առանց ռուսական հացահատիկի մնալ
    Ռուսական հացահատիկի եւ դրանից պատրաստվող ապրանքների արտադրությունը որոշ ժամանակով կդադարեցվի, որը պայմանավորված է երկրի մի քանի շրջանները վնասած երաշտով։ Այս մասին օգոստոսի 5-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Վարչապետն ասել է, որ պետք է թույլ չտալ պարենամթերքների ներքին գների բարձրացումը, պահպանել անասունների գլխաքանակը եւ պահեստավորել։ «Ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել «պահուստը գրպան չի ծակի»,- հավելել է Պուտինը՝ պարզաբանելով, որ մտցրած արգելքը ժամանակավոր բնույթ կունենա...
  • 14:02 Օգոստոս 04, 2010 | Գյուղատնտեսություն
    «Հայկական շուկան այսօր ամենաթանկ, ամենաաղքատիկ շուկաներից մեկ է»
    «Քանի՞ գյուղացի եք ճանաչում, որը կարտոֆիլի արտադրությամբ է զբաղված և կարող է իրեն թույլ տալ լավ ապրել, ավտոմեքենա գնել: Ես ասե՞մ` քանի: Կամ ոչ մի, կամ մի 3 հոգի: Այսինքն` ամենաթանկ կարտոֆիլը ունենալով` արտադրողը չի կարողանում իր ապրուստը նորմալ ապահովել»,- օգոստոսի 6-ի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Գյուղում աշխատողների թիվն այսօր կազմում է մոտ 500-550 հզ. մարդ, որոնք 2009 թ.-ի տվյալներով արտադրել են 550 մլրդ դրամի ապրանք: Այսինքն` մեկ աշխատողը գյուղում արտադրում է 1 մլն դրամի ապրանք: «Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ եկամուտ նա պետք է ստանա, ինչպես նա պետք է ապրի: Հայտնի է, որ գյուղատնտեսությունում եկամտաբերությունը լավագույն դեպքում 10-15 % է կազմում: Հաշվեք` աշխատող գյուղացու միջին եկամուտը ինչքան է լինում»,- ասաց Բագրատ Ասատրյանը...
  • 16:29 Հուլիս 08, 2010 | Գյուղատնտեսություն
    Հայաստանում ցորենի սերմնացուն էլ կլինի «էլիտար»
    Այսօր կառավարությունը պահուստային ֆոնդի միջոցներից 558 մլն դրամ (մոտ 1.5 մլն դոլար) հատկացրեց գյուղատնտեսության նախարարությանը` 2010 թ. ընթացքում արտերկրից եւ տեղական արտադրողներից «Էլիտային» ցորենի սերմացուի ձեռքբերման նպատակով: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն այդ առթիվ ասաց, որ 2004-08 թ.թ. ցորենի ինքնաբավության մակարդակը հանրապետությունում տատանվել է 31.6-43.1%-ի սահմաններում, միջինը կազմել է 37%: Յուրաքանչյուր տարի հանրապետությունում օգտագործվում է 650-720 հազ տոննա ցորեն, որից տեղական արտադրության ծավալները առավելագույնը 254 հազ. տոննա է, իսկ 2009 թ.` 198.1 հազ. տոննա: Սա բավականին ցածր ցուցանիշ է: Ընդունված միջազգային չափանիշներով՝ երկրի պարենային անկախությունը համարվում է ապահովված, երբ առաջնահերթ պարենամթերքի պահանջարկի 75%-ը ապահովվում է սեփական արտադրության հաշվին...
  • 14:43 Հունիս 08, 2010 | Գյուղատնտեսություն
    ԵԿԳ-ն պարտավորվել է մթերել 29 հազ. տոննա խաղող
    Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն այսօր ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին նախարարության մամլո քատուղարությունում, երկուստեք շահագրգիռ քննարկում է ընթացել այս տարվա խաղողի գնումներին առնչվող խնդիրների շուրջ: Գ. Ալավերդյանը տեղեկացրել է, որ նախարարին կից կոլեգիայի նիստում հավանության է արժանացել «Խաղողի մթերումների պայմանագրի օրինակելի ձեւը», ինչը նպատակաուղղված է կանխելու կամ նվազագույնի հասցնելու նշված գործընթացի ժամանակ ծագող դժվարություններն ու արհեստական քաշքշուկները...
  • 12:42 Հունիս 07, 2010 | Գյուղատնտեսություն
    IFC 3 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԿՏԱ ACBA-ԼԻԶԻՆԳԻՆ
    Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն տրամադրելու է 3 միլիոն դոլար արժողությամբ առաջնային վարկ ACBA-լիզինգին` Հայաստանի առաջատար լիզինգային ընկերությանը: IFC-ի ֆինանսական աջակցությամբ, ACBA-լիզինգը կֆինանսավորի փոքր և միջին ձեռնարկությունների` տրանսպորտային միջոցների և արտադրական ու գյուղատնտեսական սարքավորումների վարձակալումը Հայաստանում` ACBA կրեդիտ ագրիկոլ բանկի ամբողջ երկրում գործող մասնաճյուղերի ցանցի միջոցով...
  • 14:48 Հունիս 04, 2010 | Գյուղատնտեսություն
    2010 թվականին Սևանա լճից ջրի բաց թողումների ծավալը կկազմի 144,5 մլն խմ
    2010 թվականին Սևանա լճից ջրի բաց թողումների ծավալը կկազմի 144,5 մլն խմ: Այսօր համապատասխան որոշում է կայացվել Հայաստանի կառավարության նիստում: Ջրի բաց թողումները կիրականացվեն ոռոգման նպատակով: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նրա ասելով, փորձագիտական գնահատականները թույլ են տալիս պնդել, որ ջրի այդ ծավալը բավական կլինի ռռոգման կարիքների համար...
  • 14:26 Հունիս 03, 2010 | Գյուղատնտեսություն
    Գյուղնախարարը խնդրին ծանոթ է
    Պատասխանելով «Հետքի» հարցին` գյուղացիական վարկերի խնդրի հետ կապված` գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշեց, որ ինքը իրավիճակին լավ ծանոթ է...
  • 15:12 Հունիս 02, 2010 | Գյուղատնտեսություն
    Չինաստանը մեքենաներ է նվիրել
    Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ ստորագրվել է համաձայնագիր տեխնիկական-տնտեսական համագործակցության մասին: Երկու երկրների կառավարություններն ստորագրել են նաեւ նամակ եւ ուղերձ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ու նամակ եւ ուղերձ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից:
  • 17:27 Մայիս 20, 2010 | Գյուղատնտեսություն
    Ջուրը միայն ձկնաբուծարանների համար չէ. Արարատյան դաշտի ջրային պաշարները վտանգված են
    Այս տարվա մարտից Հայաստանում կոնֆլիտ է գոյացել ձկնաբուծական տնտեսությունների և կառավարության միջև: Վերջինս պահանջում է, որպեսզի ձկնաբուծական տնտեսությունները փոխեն հողերի կատեգորիան, տեղադրեն ջրաչափեր, վճարեն հարկեր, մի խոսքով` տեղափոխվեն օրինական դաշտ: Ձրային պաշարների վիճակի հետ կապված "Տնտեսական լրագրողների ակումբը" ձեռնարկել էր քննարկում ` տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի, ինչպես նաև գյուղատնտեսության և բնապահպանության փոխնախարարների մասնակցությամբ...
  • 12:18 Մայիս 13, 2010 | Գյուղատնտեսություն
    Գ. Ալավերդյան. «Գյուղատնտեսության ոլորտում դեռ շատ խնդիրներ եւ անելիքներ կան»
    Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում դեռ շատ խնդիրներ եւ անելիքներ կան: Երեւանում մայիսի 13-14-ն անցկացվող ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովի շրջանակներում այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում, պատասխանելով պաշտոնավարման մեկ տարվա գործունեությանը վերաբերող հարցին, նման գնահատական տվեց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը..
  • 16:58 Ապրիլ 28, 2010 | Գյուղատնտեսություն
    Հայկական ձուկը չպետք է ընկնի օլիգարխների ցանցը
    Նյութը կարդացեք ռուսերենով
  • 16:44 Ապրիլ 28, 2010 | Գյուղատնտեսություն
    Հայկական կարտոֆիլի մեծ պահանջարկ կա Թուրքմենստանում եւ Իրանում
    Հայկական կարտոֆիլի մեծ պահանջարկ կա Թուրքմենստանում եւ Իրանում: Այս մասին այսօր Ազգային Ժողովում ասաց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը` տեղեկացնելով, որ ինքը վերջերս աշխատանքային այցով եղել է Աշխաբադում, հանդիպել Թուրքմենստանի իր գործընկերոջ հետ...
  • 17:53 Ապրիլ 23, 2010 | Գյուղատնտեսություն
    Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2010թ-ի 1-ին եռամսյակում կազմել է 27 մլրդ 794,4 մլն դրամ
    Գյուղատնտեսական արտադրանքը ավելացել է հիմնականում անասնաբուծական ու բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալների հաշվին, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները գերազանցել է, համապատասխանաբար` 315,6 մլն դրամով կամ 2,6 տոկոսով եւ 29,7 մլն դրամով կամ 10,6 տոկոսով...
1 2 »