Հայտարարություններ
Ուսուցանողների համար
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձևավորում է ուսուցանողների տվյալների բազա, որը կօգտագործվի նախարարության կողմից աշխատակիցների մասնագիտական աճի խթանմանն ուղղված ուսուցողական ծրագրերի ընթացքում:
Թեմատիկ հնարավոր ուղղություններն են.
•իրավաբանության արդի խնդիրներ,
•տնտեսագիտության արդի խնդիրներ,
•անձնակազմի կառավարում,
•անձի կարողությունների զարգացում,
•հաղորդակցություն,
•բանակցությունների հմտություններ և այլն:
Բոլոր գործող պրոֆեսիոնալները, դասախոսները, ուսուցանողները, ինչպես նաև կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են վերոնշյալ թեմաների դասավանդմամբ, կարող են ուղարկել իրենց համառոտ ինքնակենսագրությունը (CV) կամ կազմակերպությունների դեպքում` գործունեության ուղղությունների և դասընթացների տրամադրման ոլորտում ունեցած փորձառության նկարագրությունը, ծառայությունների դիմաց ակնկալվող վճարների վերաբերյալ նախնական տեղեկատվությունը, մատուցվելիք թեմաների ցանկն իրենց սեղմագրերով, ինչպես նաև` կիրառվող մեթոդաբանության նկարագրությունը Տիգրան Գրիգորյանին tggrigoryan@mineconomy.am Էլեկտրոնային հասցեով:
Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել` (010) 56 62 87 (ներքին 171) հեռախոսահամարով:
Տվյալների ներկայացման վերջնաժամկետը`01 հուլիսի 2010թ:
Համագործակցության ակնկալիքով`
Անձնակազմի վերապատրաստման և զարգացման թիմ
Անձնակազմի կառավարման վարչություն
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն