Մեր մասին
Կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը
"Տնտեսական լրագրողների ակումբ" ՀԿ–ն ստեղծվել է 2003 թ.-ին:
2004թ.-ից կազմակերպությունը սկսել է ակտիվ գործունեություն ծավալել երկրի տնտեսական հիմնախնդիրների համակողմանի լուսաբանման ուղղությամբ` կազմակերպելով կլոր սեղաններ, սեմինար-քննարկումներ, մեդիա-տուրեր: Մասնավորապես, կազմակերպվել է կլոր սեղանների շարք` նվիրված հայ-թուրքական սահմանի վերաբացմանը, հայ-իրանական և հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային տրանսպորտային հիմնախնդիրներ:
2005թ-ին Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցությամբ ուսումնասիրել ենք Հայաստանի հասարակական սեկտորի կարծիքը ՙԸնդլայնված Եվրոպա-նոր հարեւաններ՚ ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Կլոր սեղան-քննարկումների արդյունքում պատրաստվել է առաջարկների ընդարձակ փաթեթ, ինչը ներկայացվել է ՀՀ իշխանություններին ու եվրոպական կառույցներին` համապատասխան պաշտոնական փաստաթղթում ընդգրկելու համար:
Կազմակերպությունը 2005-2006թթ-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրա•րի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրել է տնտեսական թեմաներով գրող լրագրողների վերապատրաստման ծրագիր:
Մեր առաջարկով ՏԼԱ լրագրողների համար Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իրականացրել է անգլերենի ուսուցման վեցամսյաասընթացներ:
Լրագրողների տնտեսագիտական բառապաշարի հարստացման նպատակով 2008 թ.-ին տպագրվել է "Ամենագործածական տնտեսագիտականտերմինների բացատրական բառարաn" լրագրողների համար, որտեղ ընդգրկված են գոյություն ունեցող տնտեսագիտական, հաշվապահական, ֆինանսական հիմնական բառարաններից ընտրված մոտ 1300 բառ:
Պատրաստվել և տարբեր հեռուստաընկերություններով հեռարձակվել են տնտեսության տարբեր ոլորտները նոերկայացնող հեռուստաֆիլմեր:
2009թ.-ին Նորվեգիայի կառավարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Արժույթի Միջազգային Հիմնադրամի աջակցությամբ, կազմակերպվել են լրագրողների վերապատրաստման դաընթացներ "Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և տնտեսական լրատվության խնդիրները" թեմայով: Սեմինարների դասախոսություններն ամփոփվել են լրագրողների համար նախատեսված ուղեցույցում:
"Տնտեսական լրագրողների ակումբի" նպատակները
- Կազմակերպության հիմնական նպատակն է անկողմնակալ, օպերատիվ արձագանքել երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությանը և պրոֆեսիոնալ մակարդակով նպաստել այդ ինֆորմացիայի տարածմանը, մեր երկրում իրական ժողովրդավարության զարգացմանը:
- Երկրի տնտեսության հավասարակշռված զարգացման համար աջակցել հանրապետության տնտեսական ոլորտում առկա հիմնախնդիրների վերհանմանը և նպաստել Հայաստանում տնտեսական օրենսդրության մշակմանը` նախագծային փուլում դրանք լայնորեն լուսաբանել, կազմակերպել ակտիվ քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
- Համագործակցել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով ձևավորված հասարակական կազմակերպությունների հետ:
- Տնտեսական թեմաներով գրող լրագրողների համար պարբերաբար կազմակերպել վերապատրաստման ծրագրեր տեղացի և արտերկրի փորձագետների մասնակցությամբ:
- Ընդլայնված համագործակցություն լրագրողների կրթական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ:
- Կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնել լրագրությանը վերաբերող գրքերի տպագրություն:
- Պարբերաբար կազմակերպել կլոր սեղաններ տվյալ ժամանակահատվածի համար ամենաարդիական տնտեսական հիմնախնդիրները օբյեկտիվորեն և օպերատիվ կերպով լուսաբանելու համար:
- Ակտիվ մասնակցություն կամ նախաձեռնողականություն դրսևորել լրագրողների իրավունքների և խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված բոլոր տեսակի ակցիաների կազմակերպմանը:
- Հնարավորինս աջակցել ժողովրդավարության և օրենքի գերակայությունն ապահովող ինստիտուտների ուժեղացմանը: