ՏՆՏԵՍԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

armeconomedia.org
Tourism IT Start-up Journalists Regional news

Լրահոս

12:14 Սեպտեմբեր 05, 2010 | rss


«Գազպրոմը» Հայաստանին գազի գնի բարձրացո՞ւմ է «խոստանում»
2009թ. առաջին եռամսյակի համեմատությամբ, Ռուսաստանի ներքին շուկայում հասույթի աճ է նկատվում ի հաշիվ սակագների ավելացման, որը հանգեցրել է գազի իրացման եւ միջին գնի աճի: Գազի վաճառքն ավելացել է 10 տոկոսով...

16:18 Սեպտեմբեր 03, 2010 | Փորձագիտական կարծիքներ
Սեպտեմբերի 6-ից սկսվում է 2011թ-ի պետբյուջեի նախագծի քննարկումը
Սեպտեմբերի 6-ից սկսվում է 2011թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Ինչպես այսօր Հայաստանի կառավարության նիստում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, արդեն պատրաստ է բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որը ձեւավորվել է նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Նախարարի խոսքով, այդ նախագիծը բաժանվել է համապատասխան կառույցներին...

11:23 Սեպտեմբեր 02, 2010 | Տնտեսական քաղաքականություն
6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել գյուղատնտեսության նախարարությունում
Իրազեկ աղբյուրներից NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանություն կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը հետաքննություն է սկսել` գյուղատնտեսության նախարարության կողմից հողերի մելիորացիային ուղղված գումարների ծախսման արդյունավետությունը պարզելու համար։ Հետաքննություն սկսելու համար առիթ է ծառայել այն փաստը, որ պայմանագրերը կնքվել են՝ շրջանցելով պետական գնումների գործակալությանը...

11:17 Սեպտեմբեր 01, 2010 | Հարկեր և մաքսեր
ՀՀ պետեկամուտների կոմիտեն 2010-ի 8 ամիսն ամփոփել է գերակատարումներով
2010 թվականը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է գերակատարումներով, ինչը շարունակական բնույթ է կրում: ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա առաջին 8 ամիսների հավաքագրումները գերակատարվել են ե’ւ հարկային, ե’ւ մաքսային մասով: Այսպես. պետբյուջե է մուտքագրվել մոտ 464 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45,9 մլրդ դրամով (ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները):

10:40 Սեպտեմբեր 01, 2010 | Հարկեր և մաքսեր
Որսորդությունը եւ բիզնեսը. տնտեսական գործունությո՞ւն, թե՞ մեծահարուստների քմահաճույք
Որսորդությունը մարդու առաջին զբաղմունքներից է, ուստի զարմանալ պետք չէ, որ միլիոնավոր «քաղաքակրթված» մարդիկ դեռեւս պահպանում են նախնադարյան մարդու բնազդը։ Սակայն, ի տարբերություն նախնադարյան մարդու, ով որսորդություն էր անում գոյատեւելու համար, ժամանակակից մարդը որսորդությունը դիտարկում է որպես հոբբի կամ ժամանց, այնպես, ինչպես՝ քաղաքից դուրս խորոված անելը կամ որեւէ լեռնագագաթ հաղթահարելը։ Մարդու այդ թուլության վրա էլ ժամանակակից աշխարհում զարգացավ բիզնեսի այնպիսի տեսակ, ինչպիսին որսորդական բիզնեսն է։ Այն սկիզբ առավ 20-րդ դարի 20-ական թթ., երբ Իտալիայում եւ Ֆրանսիայում հիմնվեցին առաջին որսորդական տնտեսությունները, ուր որոշակի վճարի դիմաց կարելի էր որս անել...
  • 09:30 Օգոստոս 31, 2010 | Գյուղատնտեսություն
    Հայաստանն սկսել է ցորեն ներկրել Իրանից
    Հայաստանը սկսել է ցորեն ներկրել Իրանից՝ Ռուսաստանի կողմից ցորենի արտահանման արգելքի պատճառով: Այս լուրն, օգոստոսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Ըստ նախարարի՝ Իրանի հետ գործարքներն իրականացնում է «Մանչո Գրուպ» ընկերությունը։ Նրա խոսքով, սակայն, Իրանից ներկրվող ցորենի որակը դեռ պետք է փորձաքննության ենթարկվի։ Նշենք, որ Իրանում այս տարի սպասվում է հացահատիկի բարձր բերք՝ մոտ 15 մլն տոննա, որից 2 մլն տոննան կարտահանվի...
  • 09:39 Օգոստոս 30, 2010 | Կապիտալի շուկա
    Դրամը ֆոնդային բորսայում նոկդաունի է ենթարկել դոլարին
    Այսօր` օգոստոսի 30-ին Հայաստանի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում հայկական դրամը նոկաուտի է ենթարկել ամերիկյան դոլարին։ Վաճառվել է 14,9 մլն դոլարի արտարժույթ՝ 361,79 դրամ միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 362, իսկ նվազագույնը՝ 361,5։ Սա ոչ միայն 2010 թ., այլ վերջին 1 տարում ռեկորդային նվազագույն գին է, որ Հայաստանում վճարել են դոլարի համար...
  • 15:39 Օգոստոս 28, 2010 | ՏՀՏ
    Գյումրիի տեխնոպարկը պատրաստ կլինի 5-7 տարուց
    Այս տարի ՀՀ կառավարությունը 200 մլն դրամ, իսկ Համաշխարհային բանկը մոտ 3 մլն դոլար է հատկացրել Գյումրիի տեխնոպարկի ստեղծման համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության Բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն պետ Վաչե Կիրակոսյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց, որ տեխնոպարկի ստեղծումը երկարաժամկետ եւ շարունակական ծրագիր է, որի փուլային զարգացումը կտեւի մոտ 5-7 տարի: Նախ՝ կստեղծվի Գյումրիի տեխնոլոգիական կենտորոնը, որտեղ կլինեն ինկուբատոր, կրթական կենտրոն եւ որոշակի մի տարածք՝ շփումների եւ քննարկումների համար: Իսկ հենց տեխնոպարկը շատ ավելի հեռանկարային ծրագիր է, որը կառուցվելու է քաղաքի հյուսիսային մասում` պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին (նաեւ՝ հարակից) տարածքում եւ զբաղեցնելու է 50 հեկտար...

Ֆոնդային բորսա

Dow Jones 10,447.93 +127.83 (1.24%)
S&P 500 1,104.51 +14.41 (1.32%)
Nasdaq 2,233.75 +33.74 (1.53%)

Մակրոտնտեսական ցուցանիշներ

Փոխարժեք

USD 365.40 0
EUR 468.92 0
GBP 562.68 0
RUB 11.91 0
CAD 346.65 0
CHF 360.25 0
JPY 4.33 0